Մուշեղ Ղազարյանը 8 միլիոն դրամից ավել արժողությամբ կահույք ունի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը նախորդ տարի մեկ բնակարան եւ երկու ավտոմեքենա է հայտարարագրել՝ TOYOTA CAMRY 2.5 եւ MERCEDES-BENZ G500 մակնիշի:
Ըստ Ղազարյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքին ներկայացրած հայտարարագրի՝ գնդապետը 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք կահույք ունի: Սրա դիմաց իր հայտարարագրում նշված է «պաշտպանված»:
Վերջինս 2016թ. հուլիսի 18-ից նշանակվել է նաեւ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն:
Մուշեղ Ղազարյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 27 միլիոն 570 հազար դրամ, 370 հազար ԱՄՆ դոլար եւ 165 հազար եվրո դրամական միջոցներ: Իսկ նրա հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ստացած աշխատավարձն էլ կազմել է 2 միլիոն 277 հազար դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան