Սա կարդալուց հետո դեզոդորանտ կօգտագործեք նաև կրծքերի տակ
ՖՈՏՈԺամանակակից աշխարհում հիգիենայի պահպանումը գրեթե անհնար է առանց դեզոդորանտների։ Առավոտյան տանից արագ դուրս գալու և դեզոդորանտի մասին մոռանալու դեպքում ողջ օրվա ընթացքում հայտնվում ես իսկապես մտահոգիչ վիճակում, երբ թևատակերը քրտնում են և տհաճ հոտ առաջացնում։
Սակայն, հնարավոր է, երբեք չեք մտածել, որ դեզոդորանդ կամ հակաքրտինքային միջոցը կարելի է կիրառել նաև կրծքերի տակի հատվածի համար, քանի որ այս հատվածը ևս հակված է քրտնարտադրության։
Անկախ հանգամանքից՝ կրում եք կրծկալ, թե ոչ, կրծքերի տակի հատվածի քրտնելը ևս տհաճություն է պատճառում, ինչպես նաև հիանալի միջավայր է ստեղծում բակտերիաների և վիրուսների բազմացման համար։
Այնպես որ, շոգ եղանակին թևատակերին դեզոդորանտ կամ այլ հակաքրտինքային միջոց օգտագործելիս հիշեք նաև, որ կաելի է այն կիրառել նաև կրծքերի տակի հատվածի քրտնարտադրությունը կանխելու համար։