Ջոն Քերին պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Հնդկաստան, որտեղ կմասնակցի ամենամյա բարձր մակարդակի խորհրդակցություններին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է ANI գործակալությունը:
Քերին Դելի է ժամանել Բանգլադեշից, որտեղ հանդիպումներ է անցկացրել երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ:
Հնդկաստանում ԱՄՆ պետքարտուղարը կանցկացնի երեք օր: Գլխավոր միջոցառումը` «Ռազմավարական և առևտրային երկխոսություն»-ը, նախատեսված է օգոստոսի 30-ին, որում Քերին կնախագահի Հնդկաստանի իր գործըներոջ` Սուշմա Սվարաջի հետ: Դա կլինի այդ ֆորմատով երկրոդ հանդիպումը, սակայն խորհրդակցություններն անցկացվում են 2009 թվականից սկսած:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



