Ջոն Լենոնին սպանողին 9-րդ անգամ մերժել են վաղաժամ ազատ արձակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ պայմանական-վաղաժամ ազատ արձակելու հարցերով կոմիտեն մերժել է Ջեն Լենոնին սպանողի` իրեն ազատ արձակելու դիմումը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է New York Daily News-ը:
Մարկ Դևիդ Չեմպենն արդեն 9-րդ անգամ է խնդրում պայմանական ազատ արձակելու համար և ամեն անգամ մերժում ստանում:
Հաջորդ անգամ 61-ամյա Չեմպենը կկարողանա ազատ արձակելու դիմում ներկայացնել միայն երկու տարի անց:
1980 թվականի դեկտեմբերի 8-ին հանցագործն ութ անգամ կրակել էր աշխարհահռչակ երաժիշտ Ջոն Լենոնի վրա, երբ վերջինս կնոջ` Յոկո Օնոյի հետ վերադառնալիս է եղել Hit Factory երաժշտական ստուդիայից:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



