Քաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհին ուղևորատար ավտոբուս է վթարվել. կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 29-ին, ժամը 17.25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Քաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհին՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ իրար են բախվել «FAV» մակնիշի 3172L պետհամարանիշով ուղևորատար ավտոբուսը և «Mercedes Benz C» մակնիշի 35 AQ 967 պետհամարանիշով (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոբուսի ուղևորուհի՝ 1963 թ. ծնված Մ. Ո.-ն տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



