Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀԷՑ-ի պահանջը հիմնավորված չէ. Հանրային խորհուրդը դիմել է Սերժ Սարգսյանին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Հանրային խորհրդի հունիսի 4-ին կայացած 19-րդ լիագումար նիստի ընթացքում քննարկված 3  օրակարգային հարցերի վերաբերյալ  իր տեսակետները Հանրային խորհուրդը նամակի միջոցով հայտնել է Սերժ Սարգսյանին:

Մասնավորապես օրակարգի առաջին հարցի՝ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր փոփոխության ու Հայաստանի տնտեսության վրա դրա հետևանքների առնչությամբ ՀԽ-ն հայտնել է, որ

•       ՀԷՑ-ի կողմից ներկայացված սակագնի փոփոխման պահանջի հիմնավորումը համոզիչ չէ, ընկերության կողմից կուտակված պարտքը հիմնականում գոյացել է ոչ արդյունավետ գործունեության և պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով, հետևաբար այն պետք է մարվի ոչ թե սակագների բարձրացման ճանապարհով, այլ ՀԷՑ-ի և նրա հիմնադիրների (ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ) կողմից;

•   Լուրջ անհրաժեշտություն կա բարելավելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեությունը, որն իր լիազորությունների շրջանակներում պետք է կարողանա հետևել համակարգում ընթացող գործընթացներին, իր նախաձեռնությամբ կարողանա գնահատել, թե որքանով են հիմնավորված կատարվող ծախսերը, արդյունավե՞տ են արդյոք իրականացվող ներդրումային ծրագրերը և կանխատեսի հնարավոր բացասական զարգացումները;

•    ՀՀ կառավարության կողմից անհրաժեշտ է մշակել հստակ չափորոշիչներ՝ էլեկտրաէներգիայի կորուստների, ծախսերի և այլնի հետ կապված, և օրենքի տեսքով ներկայացնել ՀՀ ԱԺ;

•   Նպատակահարմար է ուսումնասիրել ՀԷՑ-ի մենաշնորհի վերացման և համակարգում կառուցվածքային փոփոխությունների հարցը:

Օրակարգի երկրորդ՝ ցորենի ալյուրը միկրոտարրերով հարստացնելու հարցի վերաբերյալ Հանրային խորհուրդը եկել է այն եզրակացության, որ հարցը պահանջում է ավելի լուրջ հիմնավորումներ: Չկան լուրջ բժշկական հետազոտություններ, թե  ալյուրը միկրոտարրերով հարստացնելն ինչ հետևանքներ կունենա Հայաստանի բնակչության համար, հասարակության ո՞ր մասի համար է այն անհրաժեշտ և որի համար այն կարող է  հանգեցնել առողջության համար անցանկալի հետևանքների: Մասնագետների կարծիքները նույնպես միարժեք չեն:

Առաջարկվել է ցորենի ալյուրը միկրոտարրերով հարստացնելու հարցը հետաձգել, մինչև լուրջ, հիմնավոր ու երկարատև գիտական հետազոտություններ կանցկացվեն, և արդյունքները կներկայացվեն հասարակությանը:

Օրակարգի երրորդ հարցի՝ համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի շրջանակներում Տավուշի և Լոռու մարզերում անցկացված հանրաքվեի արդյունքների վերաբերյալ մտահոգիչ է համարվել հանրաքվեին հանրության ցածր մասնակցությունը, ինչը խոսում է բնակչության անտարբերության և ծրագրի նկատմամբ զգուշավորության մասին: Հանրային խորհուրդը տեսակետ է հայտնել, որ հանրաքվեի արդյունքները ցույց են տալիս նաև համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի թերությունները (մասնավորապես, անհասկանալի է Հաղարծինի՝ որպես մեծ համայնքի միավորումը Դիլիջանին), ծրագրի մասին բնակչության իրազեկման ցածր մակարդակը: Անհրաժեշտ է համարվել, որպեսզի գյուղացին կարողանա տեսնել պիլոտային ծրագրի փոխկապակցվածությունը այլ ծրագրերի՝ մասնավորապես կապված համայնքներում ոռոգման ջրի, ջրահեռացման, համայնքը կենտրոնին կապող ճանապարհների և այլ համակարգերում առկա խնդիրների լուծման, տեղայնացված սերմի ապահովման, ներդրումների, գյուղատնտեսական կոոպերացիաների ծրագրի իրականացման հետ:

Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ ԴադայանըԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Հարբած տղամարդը օդամղիչ հրացանով կրակել է 14-ամյա տղայի վրաԲանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՎեցամյա աղջիկը մահացել է փորձարարական գենային թերապիայից հետոՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Անհապաղ հեռացե՛ք. ԻՀՊԿ-ն զգուշացնում է Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ ԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՍևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանՇատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին Ի՞նչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում․ Past.am-ը ներկայացնում է, ինչից է պետք զգուշանալԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ ՍավգուլյանՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի «Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ օգոստոս է սպասվում Հայաստանում. շոգ, թե՞ անձրևոտՏուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Հարսնաքույրը հաշմանդամ է մնացել հարսանեկան ավանդույթի պատճառովԱմեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին