Խորոված-գրիլ խոզի մսից
ԼԱՅՖԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Չափաբաժինները` 4-6: Այս խորովածի համի գաղտնիքը մարինադի և (համեմն ու սխտորը հիանալի համադրություն են) հում ապխտած բեկոնի մեջ է։ Միսը 2 սմ լայնությամբ, մոտ 1 սմ հաստությամբ և 8-10 սմ երկարությամբ կտրատում ենք և դնում մեծ ամանի մեջ։ Կանաչին, մանր քերիչով անցկացրած սխտորը, բուսայուղը լցնում ենք բլենդերի մեջ և հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։

- Սոուսը լցնում ենք մսի վրա և ձեռքերով խառնում ենք։ Միսը գիշերը սառնարանն ենք դնում, որպեսզի մարինացվի։

- Մսի շերտի վրա ենք դնում բեկոնի շերտը, ռուլետաձև փաթաթում ենք և շարում փայտիկների վրա։ Յուրաքանչյուր փայտիկի վրա 4-5 ռուլետ է տեղավորվում։

- Խորովածները գրիլ-թավայի մեջ, առանց բուսայուղի, տապակում ենք մինչև պատրաստ լինեն (ընթացքում մի քանի անգամ շրջում ենք, որպեսզի հավասար տապակվեն)։ Մատուցում ենք անմիջապես` տաք վիճակում։ Կարող ենք խորովածը պատրաստել ջեռոցում` ցանցի վրա։ Այդ դեպքում պետք է վերևի գրիլը միացնենք (եթե ջեռոցում ենք պատրաստելու, ապա փայտիկները մի քանի ժամով թրջում ենք):

Ի դեպ, խոզի մսից խորոված — գրիլ հարմար է մատուցել թե գարեջրի, թե բանջարեղենային աղցանի, թե կարտոֆիլի ջեռեփուկի հետ
1
33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համար
2
2 դպրոցական աղջկա դիակ է հայտնաբերվել
3
35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համար
4
Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերով
5
Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին



