Վրաստանի Մառնեուլի շրջանում հարսանիքին 150 մարդ Է թունավորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳիշերը Վրաստանի Մառնեուլի եւ Ռուսթավի հիվանդանոցներ Է տեղափոխվել շուրջ 150 մարդ, այդ թվում՝ երեխաներ՝ «աղիքային սուր թունավորում» ախտորոշմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քվեմո Քարթլիի տարածաշրջանի վարչակազմի տեղեկատվությամբ՝ մարդկանց թունավորումը տեղի Է ունեցել Սադախլո գյուղում անցկացված հարսանիքի ժամանակ, ենթադրաբար, ժամկետանց մթերքներից: ՆԳ նախարարությունը հետաքննությունն Է սկսել սույն փաստով:
Ներկայում հիվանդանոցներում Է գտնվում ավելի քան 40 մարդ, նրանց վիճակը կայուն Է: Մնացածները տուն են ուղարկվել բժշկական օգնություն ստանալուց հետո:
Օգոստոսի լույս 30-ի գիշերը Մառնեուլի շրջանային հիվանդանոց Է այցելել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, որը զրուցել Է բժիշկների եւ տուժածների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



