Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թե ինչպես «Փոքրիկ ղարաբաղցի» քաղաքականացված երգը հայտնվեց ապաքաղաքականացված «Մանկական նոր ալիք 2016»-ի բեմում

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Օգոստոսի 11-13-ը Ղրիրմում կայացած «Մանկական նոր ալիք 2016» մրցույթին Հայաստանը ներկայացրած փոքրիկ ղարաբաղցի,  8-ամյա Միշան (Միքայել Գրիգորյանը) գրավել է 2-րդ տեղը՝ կիսելով այն Մալթայի մասնակցի հետ: Մրցութային երկու օրերի ընթացքում 176 հնարավորից 152 միավոր հավաքած մեր պատվիրակն ամենակրտսերն էր մրցույթի մասնակիցների մեջ, ով միանգամից գրավեց ինչպես հանդիսատեսի, այնպես էլ հանձնախմբի անդամների համակրանքը:

Մրցութային առաջին օրը Միշան փայլուն ներկայացրեց «Փոքրիկ ղարաբաղցի» երգն ու այդ պահից նրան սկսեցին կոչել «Мальчик из Карабаха»: Ղրիմից Միշան  վերադարձել է ոչ միայն «Նոր ալիքի» արծաթե մրցանակով ու պատվոգրով, այլ նաև բազմաթիվ համերգների ու մրցույթների մասնակցության  առաջարկներով:

Ինչպե՞ս անցավ մրցույթը, ինչպե՞ս ստացվեց, որ ապաքաղաքականացված մանկական այս մրցույթում  լուրջ քաղաքական ենթատեքստով «Փոքրիկ ղարաբաղցի» երգը մինչև երզափակիչ հասավ, ու ի՞նչ եղավ, երբ Հայաստանի դրոշի հետ մեկտեղ Միշան բեմի վրա նաև Արցախի դրոշը ծածանեց. հարցերի շուրջ BlogNews-ը զրուցեց Միշայի պրոդյուսեր և ուսուցիչ Լիրա Քոչարյանի հետ.

-Միշայի կյանքում սա առաջին ամենամեծ ու լուրջ մրցույթն էր, առաջինն  ու ամենաբարդը: Սակայն Միշան ոչ միայն հաղթահարեց մեծ մարզադաշտում բազմահազար հանդիսատեսի առաջ ելույթ ունենալու լարվածությունը , այլ նաև միանգամից դարձավ մրցույթի ամենասիրելին:

-Ամենակարևոր հարցը. Ինչպե՞ս կարողացաք «Փոքրիկ ղարաբաղցի» երգը հասցնել մինչև եզրափակիչ: Մտավախություն չկա՞ր, որ այն ցանկացած պահի կարող է հանվել երգացանկից, քանի որ քաղաքական մեսիջ է կրում իր մեջ.

- Անկեղծ ասած, երբ արդեն մեկնում էինք մրցույթի եզրափակչին,  կար մտավախություն,  որ «Փոքրիկ ղարաբաղցին» որպես մրցութային երգ կհանվի մեզ համար պարզ պատճառներով: Անգամ այլընտրանքային տարբերակ էինք պատրաստել, «System of a down»-ի «lonely day» երգի «cover»-ը: Սակայն ոչ մի խնդիր չառաջացավ: Երգն անցավ մինչև եզրափակիչ:

-Իսկ մրցույթի կազմակերպիչներն ու ժյուրին տեղյա՞կ էին երգի բովանդակությանը.

-Դե իհարկե, նման մրցույթներում մանրակրկիտ ուսումնասիրվում են բոլոր երգերի տեքստերը: Մեր երգն էլ էր թարգմանվել, ու անգամ Միշային դիմելիս Ռևզինը ասում էր. «Ну давай, еще непризнанный ты наш»: Իսկ ահա երգի տեսահոլովակը մենք շատ խնամքով թաքցրել էինք, որովհետև ողջ տեսահոլովակի քաղաքական ենթատեքստը ակնհայտ արտահայտված է այդ աշխատանքի մեջ:))

-Ղրիմում ամենուր Արցախի դրոշով էիք շրջում: Դրոշի հետ կապված խնդիրներ չառաջացա՞ն...

-Բացարձակ.  ասեմ ավելին, այդ մրցույթում կարծես օրինաչափ էր Հայաստանն ու Արցախը դիտարկել որպես մեկ միասնական պետություն: Այսինքն,  ոչ մեկի կողմից ոչ մի նկատողության չարժանացավ այն փաստը, որ բեմի վրա Հայաստանի դրոշի հետ մեկնետ նաև Արցախի դրոշն էր Միշայի ձեռքին:

-Սովորաբար նման դեպքերում աղմուկը առաջանում է միայն մեր հարևան պետության բարձրացրած դժգոհությունից հետո: Այս անգամ նրան լու՞ռ էին.

-Լուռ էին, հավանաբար չէին ֆիքսվել մրցույթի վրա, որովհետև իրենք մասնակից չունեին:  Սակայն երբ մրցութային ելույթները եթեր հեռարձակվեն, գրեթե համոզված եմ, որ վայնասուն կբարձրացնեն: Առհասարակ՝  «Արցախի ձայներ»-ի ցանկացած քայլը, լինի դա նոր տեսահոլովակ կամ  խմբի անդամների միջազգային ելույթ, ադրբեջանական կողմի համար միշտ ցավոտ է լինում: Հավանաբար նրանք լավ են գիտակցում, որ այսկերպ աշխարհին մատնացույց է արվում Արցախի տեղը: Վերջիվերջո երկրի դրոշն է բարձրացվում ու Արցախի ձայնն է հնչում: Իսկ հանդիսատեսն այս երգն իսկապես սիրեց: Երգում էին, ձայնակցում... կարծում եմ հենց սա էլ իսկական հաղթանակն է:

-Նշեցիք, որ մրցութային առաջին օրվա երգի հետ հաջողվեց խուսափել խոչընդոտներից, իսկ ինչպե՞ս ստացվեց, որ երկրորդ օրվա երգը հանձնախումբը պահանջեց փոխել.

-Անկեղծ ասած ինձ համար դա, այսպես ասած, թեթև շոկ էր: Բանը նրանումն է, որ մենք այդ երգի հետ կապված ոչ մի կասկած չունեինք, մտքներովս անգամ չէր անցել, որ հնարավոր է՝ երգը հանվի: Միշան մրցութային երկրորդ օրը պիտի կատարեր  «Jackson 5»-ի  «I want you back» երգը: Երեխայի մոտ այս կատարումը հրաշալի էր ստացվում, արդեն քանի ամիս աշխատել էինք այս երգի վրա, ամեն նոտան, ժեստը, շարժումը մշակված ու դրված էր մանրամասնությամբ: Ելույթն իսկական ֆուրոր կլիներ, բայց, հանձնաժողովը որոշեց, որ «I want you back» -ը պետք է փոխարինվի «Uptown funck» երգով: Դուք պատկերացնու՞մ եք ինչպես ենք մենք պատրաստվել այդ ելույթին: Պայմաններ չկային, ստուդիա, դահլիճ, բեմ չկար նոր ելույթ բեմադրելու և երեխայի հետ աշխատելու համար: Միջանցքներում, լողափին, հյուրանոցային համարներում ենք երեք օրվա ընթացքում պատրաստվել մեր ելույթին, ու անկեղծ ասած, ես Միշայից իսկապես շատ գոհ եմ: Նա հրաշալի կերպով հաղթահարեց այս փորձությունը:

-Ինչպես դիմավորեիցին Միշային Հայստանում և Արցախում.

-Հրաշալի, ինչպես որ հաղթողներին են դիմավորում: Բոլորին էլ պարզ էր, որ Միշան ակնհայտ ֆավորիտ էր այդ մրցույթում:  Երկու փայլուն ելույթ, հանդիսատեսի ու հանձնախմբի համակրանք: Իսկ ամենամեծ ձեռքբերումը՝ մի  քանի միլիոն մարդ էլ տեղեկացավ, որ Արցախն ու Հայաստանը մեկ միասնություն են: Կարծում եմ սա ամենակարևորն է:

-Սովորաբար «Մանկական նոր ալիքը» ուղիղ ճանապարհ է հարթում դեպի «Մանկական եվրատեսիլ»: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Միշան նաև Եվրատեսիլին կփորձի մասնակցել.

-Այս տարի՝ ոչ: Միշայի տարիքը դեռ թույլ չի տալիս նրան Եվրատեսիլին  մասնակցել: Իսկ հաջորդ տարի՝ հավանաբար: Այս ժամանակահատվածը շատ լավ հնարավորություն է ինչպես հարկն է պատրաստվել ու կրկնել մեր 2010թ.-ի հաղթանակը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-13-ը Ղրիրմում կայացած «Մանկական նոր ալիք 2016» մրցույթը ուղիղ հեռարձակում չի ունեցել: Մրցույթի տեսագրված տարբերակը Ռուսական հեռուստաալիքներից մեկով արդեն հեռարձակվում է, իսկ մոտ ապագայում նաև Հայաստանի  Հանրային հեռուստատեսությունը կցուցադրի այն: Նշենք նաև , որ «Մանկական նոր ալիք 2016» մրցույթին Հայաստանը ներկայացրած  8-ամյա Միշան երաժիշտների ընտանիքից է, հայրը ԼՂՀ ՊԲ զինվորական նվագախմբի դիրիժորն է, մայրը երաժշտություն է դասավանդում մանկապարտեզում: Տղան հաճախում է Ստեփանակերտի թիվ 3 հիմնական դպրոցը, ընտանիքում ամենակրտսերն է. ունի քույր եւ եղբայր, հաճախում է նաեւ ջութակի դասերի, երաժշտական ունակությունները կատարելագործվել են «Արցախի ձայներ»-ի շրջանակում, որտեղ սովորում ու շփվում է իրենից ավագ ու պրոֆեսիոնալ երգիչների հետ: 

 
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի
Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Բենզինը կրկին թանկացել էՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՏեսանյութ ողբերգական դեպքիցՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Երեխան ընկել է իններորդ հարկի պատուհանից և մահացելՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանՊուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»