Ողբերգական վթար Տավուշում. 28-ամյա երիտասարդը տեղում մահացել է (լուսանկար)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 31-ին, ժամը 04.43-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Պտղավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նոյեմբերյան-Պտղավան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես» մակնիշի 35 AC 724 համարանիշի (վարորդ 28-ամյա Վլադիմիր Դալլաքյան) եւ «Ման» մակնիշի HZ 994 համարանիշի (վարորդ Վրաստանի քաղաքացի Գագա Դ.) ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդ Վլադիմիր Դալլաքյանը տեղում մահացել է: Հրշեջ-փրկարարները նրա դին դուրս են բերել ավտոմեքենայից եւ հանձնել շտապ օգնությանը, հոսանքազրկել ավտոմեքենան:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



