Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայկական հեռուստաընկերություններում քիչ են լրագրողական հաղորդումները. Սոնա Աբրահամյան

ԼԱՅՖ

Life.tert.am-ը գրում է.

Tert.am Life-ն այս անգամ զրուցել է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մասնագիտությունը լրագրող» հաղորդման համահեղինակ, հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանի հետ:

 Ինչպե՞ս Սոնան սկսվեց հեռուստատեսային  կարիերան,  ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնել հեռուստատեսային  լրագրողը, այս և մյուս հարցերի պատասխանները՝ զրույցում:

  -Ինչպե՞ս ստացվեց, որ բանասեր Սոնա Աբրահամյանը հայտնվեց տեսախցիկի առաջ՝ լրագրողի մասնագիտությամբ:

 -12 տարեկան էի, երբ բացվեց «Հայրենիք» մանկական հեռուստաալիքը: Այդ ալիքը իր դռներն էր բացել բոլոր այն երեխաների համար, որոնք հետաքրքրված էին հեռուստատեսային աշխարհով, արտիստիկ էին, ունեն գրելու և տեսախցիկի հետ աշխատելու կարողություն: Ես էլ այդ երեխաներից մեկն էի ու ինձ ևս ընդունեցին: Լրագրողական հաջորդ փորձը Ինտերնյուս երիտասարդականն էր: Սկսեցի աշխատել «Մենք ենք» հաղորդաշարում, իսկ հետո հայտնվեցի Արտակ Ալեքսանյանի լրագրողական թիմում ու սկսեցի նրա թիմի հետ պատրաստել Հատուկ ռեպորտաներ: Հենց այսպես էլ ամեն ինչ սկսվեց:

 

 -Ճանապարհը Ձեզ դեպի ժուռնալիստիկա է տարել, սակայն ընտրել եք բանասերի մասնագիտությունը, ինչո՞ւ:

 -Ես շատ հարգում եմ այն մարդկանց ովքեր դասավանդում են ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Շատ սիրում եմ նոր սերնդի լրագրողներին, ովքեր ավարտել են այդ ֆակուլտետը: Այն ժամանակ, երբ ես էի մասնագիտություն ստանում, գիտեի, որ երկար տարիներ բանասիրության և ժուռնալիստիկայի ֆակուլտետները մեկտեղված են եղել և ընտրության հարցում էական տարբերություն չէի տեսնում: Բացի դրանից էլ աշխատանքի բերումով բախտ էի ունեցել շփվել ու սովորել գրեթե բոլոր, այն մասնագետների հետ, ովքեր դասավանդում էին ժուռնալիստիկայի ֆալկուլտետում: Առիթ եմ ունեցել աշխատել և զուգահեռաբար սովորել ներկայիս Ժամը լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր  Գնել Նալբանդյանի հետ, ով ժուռնալիստիկայում ստեղծագործող շատ սերունդների համար էտալոն է: Կարծում եմ, որ աշխատանքային փորձը, լավ մասնագետները ում հետ աշխատել եմ՝ լրացրել են լրագրողական գիտելիքներս:

 

 -Որո՞նք են այն դժվարությունները, որոնց առաջ կարող է կանգնել հեռուստատեսային լրագրողը:

 - Հայկական հեռուստաընկերությունում շատ քիչ են լրագրողական հաղորդումները: Մեր երկրում կա’մ դու պետք է հաղորդավար լինես, կա’մ լրագրող: Մեզ մոտ քիչ են լրագրող-հաղորդավարները: Նոր ավարտած լրագրողը, որը ունի նոր նախագծեր իրականացնելու ցանկություն՝ կանգնում է փաստի առաջ, քանի որ հեռուստաընկերությունները չունեն դրա կարիքը: Կարծում եմ, որ լրագրողի առաջ հավանական դժվարությունը՝ լրագրող-հաղորդավար համատեղ աշխատանք իրականացնելու մեջ է:

 

 -Հեռուստատեսային աշխատանքը շատ ժամանակ ու էներգիա է պահանջում: Որքանո՞վ է ստացվում համատեղել անձնական կյանքը և աշխատանքը:

 -Առաջնորդվում եմ հետևյալ բանաձևով՝ աչքիս առաջ ունեմ գծված գրաֆիկ, որից չեմ շեղվում և ամեն ինչ հասցնում եմ: Հատուկ ունեմ գրանցված ազատ ժամեր և այդ ժամերն էլ օգտագործվում են անձնական կյանքի, սիրած զբաղմունքների ու ընկերների  համար:

  -Գիտենք, որ Ձեր սիրտը ազատ չէ:

 -Բավականին ժամանակ է ինչ ընկերություն եմ անում Միրոյան Դավթի հետ: Դավիթը ժամանակին երաժշտական աշխարհում էր, բայց արդեն մի քանի տարի է հեռուստատեսային աշխատանքով է զբաղված: Ծանոթացել ենք հեռուստաընկերությունում, բայց համատեղ աշխատանք չենք իրականացնում:

 

 -«Մասնագիտությունը լրագրող» ինչպես առաջացավ հաղորդման գաղափարը, որով էլ առավել հայտնի դարձաք հեռուստադիտողներին:

 -Առաջարկն իրականում եղել է Հանրային հեռուստաընկերության կողմից: Անհրաժեշտ էր, որ հետաքրքիր լրագրողական մոտեցմամբ նախագիծ մշակեինք: Ես ու Աելիտան բավականին երկար մտածեցինք ու ներկայացրինք մեր գաղափարները: Այսպես ստեղծվեց «Մասնագիտությունը լրագրող» հաղորդումը:

  -Երկու տարի է հաղորդումը եթերում է: Շոշափվել են գրեթե բոլոր թեմաները: Սպառվելու վտանգ չկա՞:

 -Գրեթե միշտ գալիս է մի շրջան ու թվում է, որ այլևս թեմաները սպառվել են, բայց հենց նստում ենք համակարգչի առաջ, ապա առանց թեմայի վեր չենք կենում: Քանի կա պրպտելու, նորը ստեղծելու ցանկություն, ապա սպառվելու վախը անցողիկ է:

 

 

-Հանրային հեռուստաընկերությունը  շուտով նոր եթերաշրջան է մեկնարկելու: «Մասնագիտությունը լրագրող» հաղորդումը ի՞նչ նորություն է բերելու իր հետ նոր եթերաշրջանում:

 

-Հիմա նոր տաղավարով ենք հանդես գալու: Ռեպորտաժները նոր մոտեցումներով են լինելու: Դինամիկա ենք փորձել տալ հաղորդմանը, իսկ թե ինչ է ստացվել՝ կկարողանաք տեսնել ոչ հեռու ապագայում:

 

 

Հարցազրույցը՝ Անահիտ Կասամանյանի

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն Մանվելյան Դադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՆիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետ Ալիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ 60-ամյա թոշակառուն սպանել է իր 61-ամյա ամուսնունԶելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազի գինը կթանկանա՞Հայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ) Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա տուժած Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Աղջկա հարազատները ծեծել և սպանել են տղային՝ իրենց քրոջը ամուսնության առաջարկություն անելու համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցին Փաշինյանի հետ հանդիպմանը Ռումինիայի նախագահը հայտնել է երկրի լիակատար աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը Կապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Ռումինիայի անվտանգային շահերից բխում է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, տնտեսական առումով զարգացած. Նիկուշոր Դան Սի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Կայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան Ջհանյան