Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սոթքում կհավաքվի մինչեւ 4 հազար տոննա հացահատիկ, 12 հազար տոննա կարտոֆիլ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում բարձր բերքատվությամբ ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը. օգոստոսի վերջին օրվա դրությամբ արդեն հնձվում են հացահատիկի արտերի վերջին հեկտարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, ցանված 610 հեկտար աշնանացան ցորենի եւ 630 հեկտար գարնանացան գարու արտերից հավաքվել է մոտ 1200 տոննա գարու եւ 1800 տոննա ցորենի բերք:«Ցորենի ցանքսերի 1 հեկտարից միջինը ստացել ենք 2,5-3, գարու ցանքսերի 1 հեկտարից՝ մինչեւ 2-2,5 տոննա բերք: Ցորենի առանձին դաշտեր, որտեղ կատարվել է ցանքաշրջանառություն, ապահովել են մինչեւ 5-6 տոննա ցորեն: Բարձր բերքատվություն  է ստացվում նաեւ կարտոֆիլի ցանքերից, որոնք կազմում են մոտ 300 հեկտար: Մեկ հեկտարից սպասւմ ենք մինչեւ 40 տոննա կարտոֆիլի բերք, ինչը նույնպես գյուղացուն գոհացնող արդյունք է: Հացահատիկի ավելցուկ մասը տնտեսությունները տեղում վաճառում են 90-100 դրամ արժեքով: Կարտոֆիլի գները եւս շուկան է թելադրում, թեեւ բերքի առատությունն արդեն իսկ հուշում է, որ գներն այս տարի համեմատաբար էժան կլինեն: Իհարկե, կարտոֆիլի, առհասարակ գյուղմթերքների գները պետք է ոչ միայն շահավետ լինեն արտադրողի, այլ նաեւ՝ սպառողի համար: Կարծում եմ, որ երկուստեք շահավետ միջին գինը կարող է համարվել 120-130 դրամը»-նշեց Սոթքի գյուղապետը:

Ըստ Կոլիկ Շահսուվարյանի՝ բարձր բերք են ապահովել նաեւ ցանովի կերային մշակաբույսերը, որոնք կազմել են մոտ 410 հեկտար: Միայն ցանովի խոտհարքներից Սոթքի տնտեսությունները կուտակել են մոտ 80 հազար հակ կորնգան ու առվույտ, որը կազմում է մոտ 1600 տոննա անասնակեր, իսկ բնական խոտհարքներում այս օրերին շարունակվում է անասնակերի բերքահավաքը:«Նախորդ տարի անասնակերը չափազանց պակաս էր ստացվել, ինչի հետեւանքով տնտեսությունները հարկադրված եղան որոշակիորեն կրճատել անասնագլխաքանակը: Թե խոշոր, թե մանր եղջերավորների մոտ գլխաքանակի անկումը նկատելի է, սական այս տարի առատ անասնակերը մեզ հնարավորություն կտա ոչ միայն ապահովել անասունների ձմեռացումը, այլ նաեւ աշխատել գլխաքանակի նկատի ավելացման ուղղությամբ»-հավաստեց Կոլիկ Շահսուվարյանը:

Այժմ Սոթքի տնտեսություններում հաշվառվել է 689 գլուխ խոշոր, 1250 գլուխ մանր եղջերավոր անասուն:

 

 

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ