«Էրեբունի-Երևան»-ը պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետը հանձնարարականներ է տվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Երևանի հիմնադրման 2798-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները կկազմակերպվեն 2016 թվականի հոկտեմբերի 8-ին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության egov.amկայքում:
Միջոցառումները պատշաճ կարգով կազմակերպելու նպատակով՝ ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարվել է Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված տոնական միջոցառումների ծրագրին համապատասխան աջակցել մշակութային միջոցառումների իրականացմանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը միջոցառումների անցկացման վայրերում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին և ՀՀ ոստիկանության պետին՝ միջոցառումների ընթացքում ապահովել դրանց անցկացման անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությու նը։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



