Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը եւ հայտնի ամերիկահայ գրող-հրապարակախոս Քրիս Բոհջալյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել մշակութային ոլորտին:
Նախագահ Սահակյանը ողջունել է Քրիս Բոհջալյանի այցելությունն Արցախ՝ նշելով, որ նրա աշխատանքները ծանոթ են մեր արվեստասեր հանրությանը եւ կարեւոր դերակատարություն ունեն արտաքին աշխարհին հայոց պատմությունը, հատկապես` Մեծ եղեռնը ներկայացնելու գործում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



