Մեծ Բրիտանիայի ամենաբազմազավակ ընտանիքում ծնվել է 18-րդ երեխան (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեծ Բրիտանիայի ամենաբազմազավակ ընտանիքում ծնվել է 18-րդ երեխան, գրում է Газета-ն։ Աղջկան անվանել են Հոլի Ալֆիա Բո։ Նրա ծնողներն են 39-ամյա Սյու և 43-ամյա Նոել Ռեդֆորդները։
Նրանք հաջող բիզնես են վարում, ունեն իրենց սեփական հացի փուռը։ Ոչ մի լրացուցիչ պետական նպաստ չեն ստանում։ Ամուսինները ծանոթ են մանկուց։ Նրանց առաջնեկը ծնվել է, երբ Սյուն եղել է 14 տարեկան։ Ռեդֆորդներն արդեն 2 թոռ ունեն։
2014-ին ամուսինները հայտարարել էին, որ 18-րդ երեխան, հավանաբար, կլինի վերջինը։ Սակայն այժմ, կարծես, Սյուն փոխել է իր որոշումը։
«Կարծում եմ՝ Հոլին կդառնա վերջինը, սակայն ես երբեք չեմ ասում «երբեք»։ Մենք ակտիվ չենք փորձի, սակայն հակաբեղմնավորիչ հաբեր ես չեմ ընդունի»,- ասել է բրիտանուհին։




1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



