Ալավերդիում Երեւան–Մոսկվա ավտոբուսի ուղեւորն ընկել է ձորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 02.15-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Երեւանյան խճուղու սկզբնամասում՝ դատարանի դիմաց, Երեւան-Մոսկվա ավտոբուսի ուղեւորն ընկել է Դեբեդ գետի ափամերձ տարածք, որտեղից չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները ՌԴ բնակիչ 39-ամյա Օ. Հ.-ին, դուրս են բերել ձորից (մոտ 12 մ) եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածը հոսպիտալացվել է Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



