Առողջապահության նախարարության աշխատակիցներն այելել են տեսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներն ձևավորված ավանդույթի համաձայն սեպտեմբերի 1-ին այցելեցին Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոց: Առաջին դասարանցիներին փոխանցեցին պարագաներ և խաղալիքներ, շնորհավորեցին ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Այս կրթական հաստատությունում սովորում են տեսողական խնդիրներ ունեցող երեխաներ ոչ միայն մայրաքաղաքից, այլև հանրապետության հեռավոր մարզերից: Դպրոցը միակն է, որտեղ ուսումն իրականացվում է «Բրալյան» համակարգով: Նախարարության ներկայացուցիչները զրուցեցին ուսուցչական անձնակազմի հետ, շրջեցին դասասենյակներով, ծանոթացան նաև բուժկետի և ճաշարանի պայմաններին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



