Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիայում ձերբակալվել է Էրդողանի դիպլոմի իսկությանը կասկած հայտնած լրագրողը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում օգոստոսի 31-ին ձերբակալվել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարձրագույն կրթության դիպլոմի իսկությանը կասկած հայտնած «Թյուրք սոլու» շաբաթաթերթի մեկնաբան Գյոքչե Ֆըռաթ Չուլհաօղլուն: Նրան մեղադրանք է ներկայացվել հուլիսի 15-ին այդ երկրում Անկարայի պնդմամբ` ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպած թուրք իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի օգտին պրոպագանդա իրականացնելու հիմնավորմամբ: Նույն հիմնավորմամբ Չուլհաղլուի հետ միասին ձերբակալվել են նաեւ հայտնի լրագրողներ Աթիլլա Թաշը, Մութլու Գյուլգեչենը:

Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Գյոքչե Ֆըռաթ Չուլհաօղլուն հռչակ է ձեռք բերել Մարմարա համալսարանից Էրդողանի ձեռք բերած դիպլոմի իսկության մասին հոդվածի հրապարակումից հետո, որտեղ նա հայտարարել էր, որ դիպլոմը կեղծ է եւ նախագահ Էրդողանը բարձրագույն կրթություն չունի:

Թաշի, Գյուլգեչենի եւ Չուլհաօղլուի անունները նշված են եղել օգոստոսի 30-ին Թուրքիայում 35 լրագրողների ձերբակալության համար դատախազության կողմից տրված ցուցակում:

Թուրքական կառավարության նկատմամբ իր քննադատական դիրքորոշմամբ հայտնի Թաշը Meydan հրատարակության սյունակագիրն է: Բացի այդ նա Twitter-ում բազմիցս սարկազմով արտահայտություններ է թույլ տվել Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) նկատմամբ: Վերջերս նա գիրք է հրատարակել, որում զետեղել է թուրքական կառավարության հասցեին արած իր սուր քննադատություններն ու սրամիտ արտահայտությունները: 2015 թվականի մարտին Թաշը նաեւ կարճատեւ ձերբակալվել էր սոցցանցերում վարչապետ Ահմեթ Դավուօղլուին վիրավորելու մեղադրանքով:

Ներկայում թուրքական բանտերում արդեն ավելի քան 107 լրագրողներ կան: Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո AKP-ի կառավարությունը փակել է 130-ից ավելի ԶԼՄ, այդ թվում` երեք լրատվական գործակալություն, 16 հեռուստակայան, 23 ռադիոկայան, 46 թերթ, 15 հանդես եւ 29 հրատարակչություն:

Բացի այդ հուլիսի 15-ից հետո Թուրքիայում բերման է ենթարկվել 40 հազար մարդ, որոնցից 20 հազարը ձերբակալվել են: Թուրքիայի պետական հիմնարկներում մոտ 82 հազար մարդ հեռացվել է աշխատանքից:



ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինԿասեցվել է «Լենինականի» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՃապոնիայի վարչապետը կարող է որքան ուզում է դատարկաբանել Կուրիլյան կղզիների՝ «պատմականորեն ճապոնական» լինելու մասին․ դրանք եղել են, կան և կմնան ռուսական հող․ Մեդվեդև Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Երևանում մոտ 15 հազար տարվա բնակավայր է հայտնաբերվել Թեհրանը հայտնում է՝ Իրանի հարավ-արևելքում սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Հայաստանում կա մի քաղաք, որը դարեր շարունակ թաքնված էր ժայռերի մեջԿուրիլյան կղզիների շուրջ Ճապոնիայի դիվանագիտական ակտիվությունը արդյունք չի տա․ Գրուշկո Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Բագրատ Սրբազանի գործով նիստը հետաձգվեց Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Վրաց-ռուսական «Կազբեգի - Վերին Լարս» սահմանը փակ է Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը Հրապարակվել է Զելենսկու խաղաղության նոր առաջարկըՓրկարարներն օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՌուսթավելի փողոցում 2 տղամարդ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել իրար Պետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՀՀ-ի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպանին Մենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԹուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում Խոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակըԼարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանՀայտնի է զոհված զինծառայողի ինքնությունըԿաչաղակը կտցահարել է 12-ամյա դպրոցական աղջկա աչքըՌուսաստանը Ուկրաինային է փոխանցել 261 զինծառայողի մարմին Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլըԲանակում գրանցված վերջին մшհվան դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում, ինչպես նաև ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կլինեն կադրային փոփոխություններ. Փաշինյան Մեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի Հայ շախմատիստները առաջատարներ են Մոնտենեգրոյում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանՔաղաքապետարանը հաղորդում է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքների ավարտի մասին Trina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար ԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ