Դատավորը 50 միլիոն դրամից ավել գումար է հայտարարագրել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանը հուլիսի 27-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2016թ. հայտարարագիրը:
Վերջինից տեղեկանում ենք, որ նորանշանակ դատավորը առանձնատուն եւ GAZ 3110 մակնիշի ավտոմեքենա ունի:
Ինչ վերաբերում է պաշտոնյայի դրամական միջոցներին, ապա դրանք ի տարբերություն Գրիգորյանի վարած ավտոմեքենայի՝ բնավ համեստ չեն: Դատավորի պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 14-ի դրությամբ դրամական միջոցները կազմել են 22 միլիոն 500 հազար դրամ, 35 հազար ԱՄՆ դոլար, 28 հազար եվրո եւ 11 հազար ֆունտ ստերլինգ:
Իսկ Տիգրան Գրիգորյանի նախորդ աշխատանքից ստացված աշխատավարձն էլ կազմել է 979 հազար 355 դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



