Հովիկ Աբրահամյանն առաջին դասարան է ուղեկցել իր թոռնուհուն (լուսանկարներ)
ՖՈՏՈԼurer.com-ը գրում է․
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր: Հովիկ Աբրահամյանն ընտանիքի անդամների հետ միասին առաջին դասարան է ուղեկցել իր թոռնուհուն:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին ու ծնողներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ և ներկա գտնվել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Վարչապետը նշել է, որ գիտելիքահեն տնտեսությունը, կրթությունը, գիտությունը շատ կարևոր են մեր երկրի զարգացման և առաջընթացի համար:
Հովիկ Աբրահամյանը բարի երթ և ուսումնական հաջողություններ է մաղթել դպրոցականներին և վստահեցրել, որ կառավարությունը շարունակելու է կրթական համակարգի շարունակական կատարելագործմանն ուղղված բարեփոխումները: