Պատշգամբից ընկած 2-ամյա երեխայի առողջական վիճակը կայունացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրիում օրեր առաջ շենքի 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա Հովհաննես Մանուկյանի մոտ դիտվում է դրական տեղաշարժ, վիճակը կայունացել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող փոքրիկին շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը, սակայն երեխան արդեն ինքնուրույն է շնչում: Բժիշկների փոխանցմամբ` նա նաև կարողանում է բացել աչքերը:
Հիշեցնենք, որ երեխային օգոստոսի 25-ին տեղափոխել էին Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղից 15 րոպե անց՝ Երևան:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



