Արցախի նախագահականում ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ պարգեւատրման արարողություն է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է ներկաներին պետական տոնի եւ բարձր պարգեւների արժանանալու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ հայրենիքի պարգեւները նոր լիցք կհաղորդեն նրանց ծառայությանն ու աշխատանքին՝ ի շահ մեր երկրի ու ժողովրդի:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



