Թուրքիայում քուրդ զինյալները պայթեցրել են ուղևորատար ավտոբուսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍիրիայի հետ սահմանակից թուրքական Մարդին նահանգում ավտոբուսի ռմբակոծման հետևանքով 24 մարդ վիրավորվել է, այդ թվում, 10 ոստիկան: Ըստ տեղական ԶԼՄ-ների, ահաբեկչական հարձակումն իրականացրել են Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները:
Ավտոբուսը պայթել է զինյալների կողմից տեղադրված ականի վրա: Տեղական անվտանգության ուժերը սկսել են զանգվածային գործողություն` ուղղված պայթյունի կազմակերպիչների որոնմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Սույն թվականի հուլիսի կեսերից Թուրքիայի տարածքում և Հյուսիսային Իրաքում թուրքական բանակը մի շարք գործողություններ է իրականացրել Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ: Ի պատասխան, սկսվել են ակտիվ ռազմական գործողություններ. գրեթե ամեն օր մի քանի հարձակումներ են իրականացվում թուրք ուժայինների վրա:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



