Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դաջվածք. նորաձև դառնալու միտում

ՖՈՏՈ

Իմ մարմինն իմ օրագիրն է, իմ դաջվածնքները՝  իմ պատմությունը:                               Ջոնի Դեպ

Հոլիվուդյան աստղերից շատերն իրենց կյանքի կարևոր իրադարձությունները թվերը, անունները, խորհրդանիշները պատկերում են սեփական մարմնին և ստեղծում  «թանաքային հանրագիտարաններ»: Դերասան Ջոնի Դեպը  ունի 30 դաջվածք, որոնք ներկայացնում են իր կյանքում եղած փոփոխությունները:

Ջոնի Դեպ

Դաջվածքներ ունեն Անջելինա Ջոլին, Կարա Դելևինը, Լիլ Վեյնը, Մայլի Սայրուսը, Մեգան Ֆոքսը, Ռիհաննան, Ռիտա Օրան, Ջեններ քույրերը, Բրեդ Փիթը, Վիկտորիա Բեքհեմը, Մարկ Ջեկոբսը, շարքը կարելի է անվերջ շարունակել: Կան նաև դաջվածքից հրաժարվողներ: Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հրաժարվում է դաջվածքներից և նշում, որ «Բենթլիի» վրա  թղթե գովազդ չեն փակցնում:

 

Ռիհաննա

 

Անջելինա Ջոլի

Դաջվածքը խորհրդանիշերց  վեր է ածվել նորաձև  թրենդի

Դաջվածքը մարդկային պատմության վաղ շրջանում ունեցել է ցեղային-կրոնական նշանակություն: Հիմնականում պարզ պատկերների՝ գծերի, կետերի, աստղերի միջոցով մարդիկ արտահայտել են իրենց ցեղին բնորոշ արժեքային համակարգը, ներկայացրել իրենց խորհրդանիշները:

Այսօր իր գաղափարական իմաստը զիջելով ՝ դաջվածքը դարձել է նորաձև երևալու նոր միտում և շատերի մոտ կիրառվում  է որպես զարդարանք. կրեատիվ գաղափարները թաթախվում են թանաքի մեջ և պատկերվում մարմնին: 

Կարա Դելևին

Նորաձևության աշխարհում դաջվածքները հանդես են գալիս նոր մոտեցումներով. «վարդ ու գանգի» փոխարեն կարելի է առանձնացնել տարբեր չափերի, գույների  դաջվածքներ, երևակայական պատկերներ:

Մարկ Ջեկոբս

Այսօր նորաձև են մինի դաջվածքները, որոնք  գեղեցիկ ու էմոցիոնալ են, միանգամից աչք չեն ծակում և կարողանում են թաքցնել մաշկի անհարթությունները, սպիները: Հիմնականում ծաղիկների, կենդանիների թռչունների տեսք ունեն կամ բառեր ու նախադասություններ են:

Այսպիսի դաջվածքներն ավելի գեղեցիկ են նայվում ձեռքերի, ոտքերի, մատների, պարանոցի, մեջքի վրա:

Կարելի է առանձնացնել գծային և շղթայաձև դաջվածքները, որոնք հիշեցնում են աքսեսուարներ:

 

Վիկտորիա Բեքհեմ

Նորաձև լինելու հետ մեկտեղ չպետք է մոռանալ նաև դաջվածքների գաղափարական կողմի մասին: Կարևոր է ոչ միայն գաղափարը, այլև այն արտահայտելու միջոցը:

Կուբիստական և սուրեալիստական դաջվածքներ

21-րդ դարում դաջվածքների համար նորաձև միտում է կուբիզմի դրսևորումը: Եթե նկարչության մեջ կուբիզմը հայտնի դարձավ Պաբլո Պիկասոյի շնորհիվ, ապա դաջվածքի աշխարհում ՝ Սաշա Յունիսեքսի:

Կուբիստական նկարներում առարկաները տարրալուծված են, բաժանված մասերի և վերադասավորված: Նույնը արվում է նաև դաջվածքներում:

Մեկ այլ ուղղվածություն դաջվածքի աշխորհում սուրիալիզմն է, երբ սև ու սպիտակին միանում է աբստրակտը և երևակայությունը:

Ժամանակի ընթացքում փոխվում են դաջվածքների պատկերներն ու մոտեցումները,  անջնջելի դաջվածքներին փոխարինելու են գալիս ժամանակավոր դաջվածքները

Մետաղյա բոդի արտի դարաշրջան՝ ֆլեշ դաջվածքներ

Ոսկեգույն և արծաթագույն դաջվածքները վերջին ամիսներին ակտուալ են դաձել, քանի որ նման են վիրտուալ զարդերի, կոչվում են ֆլեշ դաջվածքներ: Ի հայտ են եկել վերջին տարիներին՝ իրենց նախատիպ ունենալով ծամոնների և կոնֆետների մեջ եղած կպչուն պիտակները: Այս դաջվածքների շնորհիվ վերջնականապես փոխվել է այն կարծրատիպը, որ դաջվածքը մշտական է:

Ալեսսանդրա Ամբրոսիո

Chanel-ի մոդելները գարուն-ամառ 2010-ի ժամանակ հանդես եկան ժամանակավոր սև դաջվածքներով, իսկ 2012-ին Dior-ը ներկայացրեց 24 կարատանոց մանրացված ոսկուց պատրաստված մետաղյա դաջվածքների հավաքածուն:

Ֆլեշ դաջվածքները մասսայական տարածում ստացան Միրանդա Բարենտի շնորհիվ, որից հետո փոփ-թագուհիներ Բիյոնսեն, Ռիհաննան ստեղծեցին ֆլեշ դաջվածքների սեփական հավաքածուն:

 

Բիոնսե Նոուլզ

Ֆլեշ դաջվածքները միանգամից սիրվեցին հասարակաության կողմից և ստացան լայն կիրառություն, քանի որ առաջին հերթին անվտանգ են,  անցավ, միաժամանակ ջրակայուն և մի քանի շաբաթ շարունակ կարող են պահպանվել: Իսկ մաշկից հեռացնելու համար միայն մերսայուղ է պետք:

Ժամանակավոր դաջվածքի մյուս տեսակները

Հինա. բոդի արտի միջոց է, պահպանվում է 10 օրից մինչև 3 շաբաթ: Օգտագործվող հինան նույնը չէ , ինչ օգտագործում են մազերի համար: Պատկերները ստանում են շագանակագույն գունավորում, տարածված է հատկապես Արևելյան Ասիայում:

Դաջվածք հուլունքների և Swarovski բյուրեղների միջոցով, կպչում են հատուկ սոսնձով:

Դաջվածք աեորոգրաֆիայի միջոցով, որը նման է իրական դաջվածքին,  պահպանվում է 2-7 օր:

Ամալյա Մարգարյան

NEWS.am STYLE

Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն Մանվելյան Դադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՆիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետ Ալիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ 60-ամյա թոշակառուն սպանել է իր 61-ամյա ամուսնունԶելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազի գինը կթանկանա՞Հայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ) Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա տուժած Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Աղջկա հարազատները ծեծել և սպանել են տղային՝ իրենց քրոջը ամուսնության առաջարկություն անելու համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցին Փաշինյանի հետ հանդիպմանը Ռումինիայի նախագահը հայտնել է երկրի լիակատար աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը Կապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Ռումինիայի անվտանգային շահերից բխում է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, տնտեսական առումով զարգացած. Նիկուշոր Դան Սի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Կայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան Ջհանյան Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր