Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ժիրայր Սէֆիլյանը կոչ է արել հայկական բանակին ազատագրել կորցրած տարածը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Վարդաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Ժիրայր Սեֆիլյանը նամակով դիմել է հայկական բանակին՝ կոչ անելով օր առաջ ազատագրել կորցրած տարածքը, վերահաստատվել նախկին հենակետերում եւ վերականգնել մեր արժանապատվությանը հասցված վնասը:

«Հայկական բանակի քաջարի զինվորնե՛ր եւ սպանե՛ր։ Ուղիղ 5 ամիս առաջ՝ ապրիլի 2-ին, հակառակորդը Արցախի հատվածում հարձակվեց մեր Հայրենիքի վրա, սպանեց ավելի քան 100 զինծառայող ու խաղաղ բնակիչ, գրավեց Հայկական բանակի 18 մարտական հենակետ եւ զավթեց ավելի քան 8 միլիոն քառակուսի մետր տարածք։

Կատարվածը պետք չէ համեմատել 1992-94 թթ․ ամենօրյա պատերազմում տեղի ունեցածի հետ, որտեղ բազմաթիվ հենակետեր պարբերաբար ձեռքից ձեռք էին անցնում։ Ապրիլի 2-ին կորցրած հենակետերը մեզ համար մի քանի օրվա կամ ամսվա հենակետեր չեն եղել, այլ բազմաթիվ հայ նահատակների արյունով շաղախված հայրենի տարածք, որը, միեւնույն ժամանակ, 22 տարի լինելով մեր վերահսկողության ներքո, հակառակորդի հոգեբանական ընկալման մեջ արմատավորվել էր որպես հայկական անառիկ ամրոցի տարածք։

Հայաստանյան գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանը, գործելով պայմանավորված պատերազմի միջոցով ազատագրված տարածքները հանձնելու դիտավորությամբ, ոչ միայն արգելեց վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը, այլեւ, ըստ էության հակառակորդին օժանդակեց պահպանելու զավթած տարածքն ու խուսափելու միջազգային պատասխանատվությունից՝ փաստացի կատարելով հայրենիքի դավաճանություն։

Որպես արդյունք՝ 2 տասնամյակ առաջ հակառակորդին ծնկի բերած ժողովուրդն ու բանակը տարածք եւ կյանքեր կորցնելուց բացի, նաեւ մեր ազգային արժանապատվությունը խոցող հարված ստացան։ Իսկ խոցված արժանապատվությունը, բավարարում չստանալով, կարող է բարդույթներ ձեւավորել եւ ընկճել բանակի մարտական ոգին ու պատրասկամությունը, ինչը պարտության դուռ բացելու վտանգ է առաջացնում։

Ստեղծված իրավիճակը իրական եւ լուրջ սպառնալիք է։ Այսօրվա հարաբերական անդորրը խաբուսիկ է։ Թշնամին չի հրաժարվել Արցախը եւ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը գրավելու ծրագրից եւ, ոգեւորված ձեռք բերածով, շարունակում է օր ու գիշեր պատրաստվել այն իրագործելու համար։

Այդ պատճառով հայկական բանակը պետք է օր առաջ ազատագրի կորցրած տարածքը, վերահաստատվի նախկին հենակետերում եւ վերականգնի մեր արժանապատվությանը հասցված վնասը։

Սիրելի՛ զինակիցներ։

Իրավիճակը ստանդարտ չէ, ուստի պետք է գործել ոչ ստանդարտ տրամաբանությամբ եւ ազգադավ Սերժ Սարգսյանից թույլտվություն կամ հրաման սպասելու փոխարեն գործել ինքնուրույն՝ զուգահեռաբար խափանելով նաեւ մեր երկիրը գաղութացնելու եւ Արցախը մեզանից օտարելու աշխարհաքաղաքական ծրագրերը»։

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ