Սևակ Ամրոյանը նորություն ունի (լուսանկար)
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Ընդամենը օրեր հետո «Ժողովրդական երգիչ 1» նախագծի հաղթող Սևակ Ամրոյանն իր երկրպագուների դատին կհանձնի իր նոր տեսահոլովակը, որը նկարահանված է հայտնի «Յար, բոյիդ մեռնեմ» ժողովրդական երգի հիման վրա:
«Երգը փորձել ենք նոր ձևով գործիքավորել և ներկայացնել հանրությանը: Գործիքավորումը կատարել է Գարեգին Առաքելյանը, իսկ միքսն ու մասթերինգն արել է Դեր Հովան»,-Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց Սևակ Ամրոյանը:
Երգչի նոր տեսահոլովակի հիմքում ընկած է սիրո գաղափարը, սակայն տեսարանների գերակշռող մասը հարսանեկան են: Տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գևորգյան է, ում հետ Սևակը մեկ անգամ չէ, որ հասցրել է համագործակցել:
Շարունակությունը՝ այստեղ:



