52 տարվա ամուսինները ամեն օր նույնանման են հագնվում
ԼԱՅՖStyle.news.am-ը գրում է.
52 տարվա ամուսիններ Ֆրեն եւ Էդ Գարջուլաները Twitter-ում բազմաթիվ երկրպագուներ ունեն։ Իսկ ի՞նչն է գրավում օգտատերին 74-ամյա եւ 76-ամյա զույգի մեջ։
Պարզվում է, որ Ֆրենն ու Էդը ամեն օր նույնանման են հագնվում եւ կարելի է ասել, նրանց ոչ միայն համատեղ կյանքն ու կենցաղը, այլեւ հագուստներն են մեկ էություն դարձնում։

Նրանց առաջին լուսանկարը հրապարակել է 17-ամյա թոռնիկը՝ Էնթոնին.
«Ես չէի սպասում, որ տատիս ու պապիս լուսանկարը քամու նման կտարածվի»,- CNN-ին պատմել է Էնթոնին։

Տղան նաեւ նշել է, որ տարեց զույգն այսպես նույնանման հագնված գնում է պարի դասերի եւ եկեղեցի։


1
33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համար
2
2 դպրոցական աղջկա դիակ է հայտնաբերվել
3
35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համար
4
Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերով
5
Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին



