Պուտինի միջամտության շնորհիվ Կոբզոնը բժշկական վիզա կստանա` Եվրոպա մեկնելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտության շնորհիվ` երգիչ ու պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը ստացել է բժշկական վիզա` Եվրոպա մեկնելու համար, գրում է Газета.Ru-ն:
«Ես շնորհակալ եմ Պուտինին: Նրա միջամտության շնորհիվ ինձ բժշկական վիզա տրվեց», - ասել է Կոբզոնը:
Դա հաջողվել է, չնայած այն բանին, որ Կոբզոնը ԱՄՆ-ի, Կանադայի, ԵՄ-ի սև ցուցակներում է' Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում:
Հայտնի է, որ նա Եվրոպա բուժման է մեկնելու սեպտեմբերի 9-ին:
Դեռ հուլիսին ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնել էին, թե Կոբզոնը իր վիզայի հարցով դիմելու է Պուտինին, ինչը ինքը Կոբզոնը հերքել էր: Նա այն ժամանակ ասել էր, թե Պուտինը «ուշադիր նախագահ» է և նույնիսկ իր վիրահատության ժամանակ օգնել է Գերմանիայում:
7 տարի առաջ Կոբզոնի մոտ շագանակագեղձի քաղցկեղ էր հայտնաբերվել:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



