Կաթնաջուր գյուղում բռնկված հրդեհից 1200 հակ անասնակեր է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 2-ին, ժամը 11.38-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի տան տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ և 10-րդ տներին կից կառուցված անասնագոմի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.23-ին, մարվել՝ 17.18-ին:
Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 400 քմ և տանիքում պահեստավորված 1200 հակ անասնակեր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



