Երևան, 11.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չգիտեմ, թե ինչ են ուզում տղամարդիկ. Մարջան Ավետիսյան (ֆոտոշարք)

ՖՈՏՈ

Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life-ն այս անգամ հետաքրքիր զրույց է ունեցել դերասանուհի Մարջան Ավետիսյանի հետ:

Մարջանի հիշողությունների, կերտած կերպարներից մեկի, մայր դառնալու ցանկության և ամառային հանգստի մասին զրույցում:

 

-Սիրտն ու միտքը  զոգահեռ են աշխատո՞ւմ:

 

-Կարծում եմ, որ միտքն ու սիրտը չեն կարող զուգահեռ քայլել, քանի որ հակասության մեջ է ծնվում ճշմարտությունը: Մասնագիտությունս էլ է  իրենն անում: Ես մշտապես հակասության մեջ եմ: Հետաքրքիր հոգևիճակ է, բայց շատ բարդ: Երբ ինքդ քեզ ճանաչում ես, ապա պատասխաններ գտնելն ավելի հեշտ է լինում:

 

 

-Ե՞րբ երազկոտ աղջիկը վերածվեց  վստահ քայլող կնոջ:

 

-Հավատացեք, որ ես մինչ հիմա էլ երազկոտ եմ, բայց մի տարբերությամբ, որ հիմա երազկոտ բառը փոխարինվել է նպատակասլացով: Երազկոտ աղջիկը կա ու միշտ կլինի: Պետք է չկորցնել երբեմն մանկանալու ունակությունը:

 

 

-Ի՞նչ տեսակ գործով եք զբաղված այս օրերին:

 

-Այս ամառ լիարժեք հանգստի ամառ էր: Բացառությամբ նախորդ ամառների, երբ աշխատում էի առանց հանգստի:  Այս ամառ քիչ էին նոր աշխատանքների առաջարկները: Կային, որ ինքս մերժեցի և հակառակը՝ ինքս մերժվեցի:  Իսկապես հանգստացել եմ:

 

-Բեմն ու  տեսախցիկը չեն հակասո՞ւմ իրար:

 

-Բեմն ինձ երբեք չի խանգարել, որ տեսախցիկի առաջ աշխատեմ: Այստեղ հարաբերությունները միշտ համերաշխ են: Հիմա թատրոնում չեմ աշխատում, բայց կարծում եմ, որ դեռ ճիշտ «մարզավիճակում» եմ:  Դրա վառ վկայությունը՝ վերջին շրջանում «Ֆուլ հաուս»-ի ներկայացումներն են:

 

 

-Եղե՞լ է նախագիծ, որն այդպես էլ մնաց է  նոթատետրի  էջերում:

 

-Կար մի ներկայացում, որ ես շատ սիրեցի, բայց այն շատ քիչ խաղացվեց:  Խոսքս Արա Գեղեցիկ և Շամիրամ ներկայացման մասին է: Ես դեռ կարոտում եմ այդ դերը, որովհետև լիարժեք չհասցրի վայելել  դերիս հաճույքը:

 

 

-Ունե՞ք խաղացած կերպար, որի հետքերով  կգնայիք և ինչո՞ւ:

 

-Չկա այնպիսի կերպար, որի հետքերով կգնայի: Յուրաքանչյուր կերպար իր տեսակն ու կենսագրությունն ունի և ապրում է իր առանձին կյանքով: Կերպարներս երբեք չեն առնչվել կյանքիս:

 

 

-Ձեր կարծիքով ի՞նչ  տեսակ կին է փնտրում այսօրվա տղամարդը:

 

-Այն, որ մարդը միշտ փնտրում է դա հաստատ է, բայց չգիտեմ, թե ինչ է փնտրում այսօրվա տղամարդը: Այդ հարցին թող ստույգ պատասխանեն տղամարդիկ:

 

 

-Ունե՞ք այնպիսի մի հուշ, որը ամեն անգամ սրտի տեղն է  հիշեցնում:

 

-Հուշ բառը միշտ դրական ասոցացիա է առաջացնում: Ես այն բացառիկ մարդկանց թվին եմ պատկանում, որ հիշում է ամեն ինչ: Հիշում եմ անգամ անգիտակից մանկության դրվագներ: Հուշերս շատ են, բայց միայն իմն են:

 

 

-Բազմաթիվ  դերերում  մոր կերպար եք մարմնավորում, կարգավիճակը  չեք ուզո՞ւմ տեղափոխել կյանք:

 

-Եթե ասեմ ոչ, ապա կստեմ: Իհարկե, ցանկություն ունեմ, բայց պետք է Աստված տնօրինի: Իմ նպատակները դանդաղ, բայց իրականանում են:

 

 

-Կար կարծրատիպ, որ դերասանուհիները բարոյական փայլուն կենսագիր չեն ունենում: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ էր այդպես:

 

-Վաղուց արդեն մարդկությունն այդպես չի մտածում: Արգելված է եղել այն ժամանակ, երբ կինը չէր կարող ընտրել դերասանի մասնագիտությունը: Իսկ ի՞նչ ասել  է բարոյականություն: Ինձ համար բարոյական մարդը մտքով ու խխճով ապրող մարդն է: Մասնագիտությունը կապ չունի:

 

 

  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԵՄ երկրները «լուռ են և երկխոսություն չեն ցանկանում․ ՌԴ դեսպան Հայ արվեստագետները կմասնակցեն VIMA Art Fair 2026 ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կան վիրավորներ Ուղիղ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Իջևանում են8 ժամ ջուր չի լինելու Ոստիկանները բացել են բեռնատար վագոնը և հայտնաբերել վեց դի Մարդիկ իրենց գումարները ծախսելու են բարեկեցության, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու վրա. Կարապետյան (Տեսանյութ)Հայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ Սրանց համար մեկ սկզբունք կա. ոնց անեն 300 հազար ադրբեջանցի բերեն, տեղավորեն. Սամվել ԿարապետյանՊարտվել չի նշանակում լինել սխալ. Ալիևի հայտարարության մասին․ Էդմոն ՄարուքյանԹուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման 6,9 մլրդ ամն դոլարի սուտը․ Հրայր ԿամենդատյանՈւղիղ. «Հայաստան» դաշինքի անդամները Դիլիջանում ենԲախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավnր Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լսում է գյուղերի խնդիրներն ու առաջարկում լուծումներՓաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Տիգրան Ենոքյանին Գագիկ Ծառուկյանը բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունըԲախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղու «Գազել» և «ՈւԱԶ», 6 վիրավոր կա Փաշինյանը մեզ հետեւողականորեն «ապասփյուռքացնում» է. ն դա անում է ՀՀ-ն աշխարհաքաղաքական կառլիկ սարքելու համար. Աշոտյան «Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումըՓոփոխությունը բերել ենք Ագարակ. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՄինչև ընտրությունների օրը ընդդիմադիր դաշտում համախմբումը կարող է շարունակվել․ Ավետիք ՉալաբյանԵկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը Ագարակն ընտրում է փոփոխությունը․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Փոփոխութան քարոզարշավը Մեղրիում է. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԳագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ազգային շահի և Էմանուել Մակրոնի մասինԿրթական համակարգի կազմաքանդումը լուռ ցեղասպանություն է․ Ատոմ Մխիթարյան57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք «Հայաքվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմն ընդգրկվել է «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային ֆիլմերի փառատոնի «Կինո առանց սահմանի» մրցութային անվանակարգի ծրագրումԺամանակն է, որ Լոնդոնն իր համար սանիտարներ կանչի. Զախարովան՝ Բրիտանիայի նոր պատժամիջnցների մասին Ագարակն ընտրում է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից Քպ քարոզչություն VS Իրականություն. Նարեկ Կարապետյան Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Սկսում ենք այն քարոզարշավը, որը կազատագրի հայ ժողովրդին․ Ցոլակ Ակոպյան Անժամանակ կյանքից հեռացել է Վարդուհի ԲադալյանըԿոչ եմ անում բոլորին գնալ ընտրությունների և աջակցել Սամվել Կարապետյանին․ Լիլիա ՀարությունյանԱդրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Հայտնի երգիչը մահացու վթարի է ենթարկվել լեփ-լեցուն համերգից հետոՔանդում են բանակն այնպես, ինչպես հարվածում են երկրին, Եկեղեցուն և արժեքներին․ Գրիգոր ԳրիգորյանԱշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանի իշխանություններից որևէ մեկը քաջություն կունենա՞ ու Ալիևին կհարցնի․ ինչպե՞ս է նա պատկերացնում մեր ժողովուրդը պետք է հարգի իրեն. ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, ապա կնվազի 3-4 աստիճանով Փոփոխության օրակարգը հասավ Մեղրի. լուսանկարներԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում էՄիացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման Մուրադյան Նիկոլ Փաշինյանը ձախողել է այս ռեֆորմը. Էդմոն Մարուքյան