Որդին մորը ծեծելով է սպանել, նա եղել է ոչ սթափ վիճակում. նոր մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 2-ի սահմաններում, Շիրակի մարզի Լուսաղբյուր համայնքում տեղի ունեցած սպանության մասին:
Ըստ այդմ, նշվում է, որ Լուսաղբյուրի գյուղապետից ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց գյուղի հովիվը սպանել է մորը:
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ 31-ամյա Հովհաննես Չեռնոմորյանը տանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանել է մոր՝ 52-ամյա Հայկուշ Սարգսյանի հետ, բռունցքի հարվածներ հասցրել և սպանել նրան:
Հովհաննես Չեռնոմորյանը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



