Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արփինե Կոշտոյան. ինչպե՞ս 22-ամյա դիզայները գրավեց հայկական շոու բիզնեսը

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Դիզայներ Արփինե Կոշտոյանը կարճ ժամանակ է, ինչ ասպարեզում է, սակայն այս ընթացքում հասցրել է գրավել շոու բիզնեսը, աշխատել գրեթե բոլոր հայտնիների հետ։ BlogNews-ը Արփինեի հետ խոսել է հայկական նորաձևության, ցուցադրությունների, այժմյան տենդենցների և սեփական բիզնեսը սկսելու մասին։

 

-Արփինե, վերջին շրջանում անընդհատ տեսնում ենք, որ հայտնիները հագնում են «Koshtoyan Fashion»։ Ինչպե՞ս 22-ամյա աղջիկը ստեղծեց իր բրենդը, գրավեց շուկան և ամբողջ շոու բիզնեսը։

- Ես փուլ առ փուլ եմ հասել այս ամենին, միևնույն ժամանակ, պիտի ասեմ, որ բախտի գործոնը շատ մեծ է, ես բախտավոր աստղի տակ եմ ծնվել ու ինձ մոտ ամեն բան շատ արագ է ստացվում։ Երբ ես ընդունվեցի Գեղարվեստի ակադեմիա, կուրսում ամենափոքրն էի, հետո առաջինը սկսեցի աշխատել, շուտ հիմնեցի իմ բիզնեսը։

Ժամանակին աշխատում էի նորաձևության տներից մեկում, ինձ հետ աշխատող դիզայներն անընդհատ ասում էր, որ պետք է իմ բրենդն ունենամ։ Ի վերջո, ես առանձնացա ու ստեղծեցի նորաձևության իմ տունը։

-Շոու բիզնեսը գրավելը հեշտ չէ։ Ինչպե՞ս կարողացար անել դա, ծանոթություն ունեի՞ր ոլորտում։

- Գործունեությանս սկզբում ծանոթացա Հասմիկ Կարապետյանի հետ և առաջին համագործակցությունս եղավ նրա հետ։ Շատ-շատ եմ սիրում իրեն։ Միշտ հիշեցնում եմ իրեն, որիր հետ եմ սկսել։

Շոու բիզնեսում ձեռք բերեցի ընկերներ, մարդիկ, ովքեր եկան ինձ մոտ, սիրեցին ինձ նաև որպես մարդ ու ցանկացան աշխատել ինձ հետ։ Հետո յուրաքանչյուրն իր հետ բերեց իր ընկերոջն ու այդպես հաճախորդներիս ցանկն ընդլայնվեց։

-Այսինքն՝ քեզ մոտ հե՞շտ է ստացվել նորաձևության ոլորտում սեփական բիզնես հիմնելն ու աշխատացնելը, մրցակցության մեջ մտնելը։

-Չէի ասի՝ շատ հեշտ է։ Ինձ մոտ շատ դժվարություններ են եղել, սակայն ես արդեն մոռացել եմ այդ էտապը։ Մրցակցություն չունեմ, որովհետև ի սկզբանե ունեցել եմ հաճախորդների բազա, որը մեծացել է։ Հայաստանում յուրաքանչյուր դիզայներ ունի իր հաճախորդները։ Թեև մեզ մոտ օրական ավելանում է դիզայներների քանակը, քիչ են այնպիսիք, ում մոտ մարդիկ գնում են ու վստահում։ Բոլորը կարող են ասել՝ ես դիզայներ եմ, բայց ոչ բոլորը հաճախորդներ ունեն։

-Ամեն դեպքում մեզ մոտ շատ է «կուլիսային» լարվածությունը, որքան էլ առերես իրար ժպտան։ Հետաքրքիր է՝ իրականում ի՞նչ հարաբերություններ ունես մյուս դիզայներների հետ, երեկույթներից դուրս շփում ունե՞ք, թե՞ ոչ։

- Ինձ մոտ չկա լարվածություն։ Ես բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, սակայն այդքան էլ շփվող չեմ։) Ամենաշատը շփվում եմ հաճախորդներիս հետ, քանի որ օրական 12 ժամ և ավելի լինում եմ ատելյեում։ Միջոցառումների էլ հազվադեպ եմ գնում։

Գուցե մյուսների հետ մտերիմ չլինելուս պատճառը նաև այն է, որ բոլորից փոքր եմ։

-Ի դեպ, այն, որ տարիքով փոքր ես, երբեմն չի՞ խանգարում, չի՞ լինում կանխակալ վերաբերմունք, թե՞ ստեղծածդ անունը քո փոխարեն լուծում է այդ խնդիրը։

-Գուցե 1 տարի առաջ ունեի այդպիսի խնդիր, մարդիկ մտածում էին՝ երեխա է, բայց հիմա կարծում եմ՝ այդ հարցը լուծված է։ Շատերն ինձ վստահում են, շատ հաճելի է, որ շփվում են որպես դիզայներ, ընդունում են այնպիսին, ինչպիսին կամ, ոչ թե նայում են որպես պուճուր երեխայի։

-Ինչպիսի՞ ղեկավար է Արփինեն. 22 տարեկան աղջիկ, ով հասել է հաջողության, ունի սեփական բիզնեսն ու անվականան բրենդը։

-Կարծում եմ՝ իմ թիմը սիրում է ինձ։ Ես շատ բարեհամբույր եմ, բայց և խիստ եմ գործի հանդեպ։ Մեր կոլեկտիվում միշտ ժպիտ ու ջերմություն կա։ Բոլորս գիտենք՝ ինչի համար ենք աշխատում. ես աշխատում եմ լավ որակ տալու համար, իմ կոլեկտիվն աշխատում է այդ  նպատակն արդարացնելու համար։ Ես իմ թիմում պահում եմ մարդկանց, ովքեր ինձ նման են։

-Մայրդ դժգոհում էր, որ եթե ձեռքդ ճար լինի, կիրակի օրերին էլ իրենց աշխատանքի կկանչես։)

-Մեկ-մեկ կանչում եմ, բայց մեկ-մեկ։) Քանի որ ես շատ աշխատասեր եմ, ահավոր չեմ սիրում չաշխատասեր մարդկանց։ Մամաս իմ օգնող ձեռքն է։ Ճիշտ է նեղվում են, որ երկար ենք մնում, սակայն բոլորս նույն նպատակն ենք հետապնդում։

-Արփինե, տարբեր հավաքածուներ ես թողարկել, սակայն  ցուցադրություն մինչ օրս չես ունեցել, ինչո՞ւ։

-Ինձ համար ցուցադրությունը շատ լուրջ բան է, որը երբեք ուղղակի չեմ անի։ Բավականին շատ առաջարկներ են լինում հայ դիզայներների մասնակցությամբ ցուցադրությունների ներկայանալու համար, սակայն ես դեռ չեմ ուզում մասնակցել։ Հիմա անընդհատ անհատական պատվերներ եմ ունենում ու դրանց վրա եմ աշխատում։ Ուզում եմ ցուցադրություն ունենալ, սակայն այն պետք է շատ լավը լինի։

-Կարելի՞ է ասել, որ կենտրոնացել ես բիզնեսի վրա։

-Այո։) Հայաստանում ցուցադրություն անելու իմաստ չեմ տեսնում, դա շատ ծախսատար է: Եթե ցուցադրություն անեմ, 30 զգեստից 10-ը կվաճառվի. ոչ բոլորն են պատրաստ շատ գումարով գնել մի զգեստ։ Համենայն դեպս, Հայաստանում  դեռ չկա այդ տենդենցը, որ դիզայների նոր հավաքածուից կես միլինով զգեստ գնեն։ Դա է պատճառը, որ հիմա ցուցադրության իմաստ չեմ տեսնում և խորացել եմ բիզնեսի մեջ։

Միևնույն ժամանակ, ինքս վախենում եմ, երբ այսպես եմ խոսում։ Ես շատ եմ սիրում նկարել, էսքիզեր անել, բայց բիզնեսն ինձ այնքան է դուր գալիս, որ հիմա ինձ ավելի շատ զգում եմ բիզնեսի մեջ։ Հետո ինքս իմ առաջ արդարացնում եմ, որ զբաղվում եմ նորաձև բիզնեսով։)

-Հայաստանում մի տենդենց կա. դիզայներներն օգտվում են կտորի միևնույն խանութներից, սակայն յուրաքանչյուրն ունի գնային իր սանդղակը։ Կարծես կայամական գին որոշվի։  Դու ի՞նչ գնային քաղաքականություն ես վարում քո նորաձև բիզնեսում։

- Ես ունեմ և՛ մատչելի, և՛ թանկ հագուստներ։ Կտորները ես էլ եմ գնում նույն տեղերից, որտեղից բոլորը։ Պետք է նշեմ, որ կան կտորներ, որոնք շատ թանկ արժեն, Երևանում կտորները բավականին թանկ են, ինչը շատ տխուր փաստ է։ Կա կտոր, որի մետրը 90.000 դրամ է։ Իհարկե, հայկական շուկայում լինում են նաև դեպքեր, երբ էժան կտորից կարված հագուստն են թանկ վաճառում։

Ես անկեղծ եմ աշխատում, երբեք չեմ ստում՝ իմ կտորը որտեղից է, որքան արժի։ Բոլորը կարող են իմանալ՝ ինչ կտոր է, որքան արժե։ Կարծում եմ՝ իմ հաջողությունը նաև դրանում է, որովհետև ինձ վստահում են։

Գնային քաղաքականությունը տարբեր է, սակայն ես փորձում եմ մատչելի բրենդ ունենալ։ Ես չեմ ուզում իմ ստեղծած հագուստը հագնեն 3 հոգի ու տան մեծ գումար, ուզում եմ իմ ապրանքանիշը շատերը ճանաչեն ու հագնեն, մասսայական լինի։ Այսօր արդեն շատերն են հագնում «Koshtoyan Fashion»՝ սկսած սպորտային հագուստից մինչև կոստյումներ ու տոնական զգեստներ։ Կարծում եմ՝ հետագայում դա նաև մեծ աշխատատեղերի հարց կլուծի։ Ուզում եմ ընդլայնել թիմս։

-Քո խանութը դեռ փոքր է մեծ մասսայականություն վայելելու համար։ Առևտրի կենտրոններում խանութ բացելու մտադրություն ունե՞ս։

-Նման ցանկություն իհարկե կա, սակայն դա ապագայի հարց է։ Եթե հիմա անեմ դա, ծախսերս շատանալու են, հագուստիս գինն ինքըստինքյան բարձրանա, ինչը չեմ ուզում։ Փառք Աստծո, պատվերներ շատ ունեմ։

-Դիզայներական հագուստը որքանո՞վ է պահանջված Հայաստանում։

-Մեզ մոտ դեռ չկա առանձնահատուկ վերաբերմունք դիզայներական հագուստի հանդեպ, սակայն վերջին շրջանում հաճախ զանգում ու ասում են՝ ուզում ենք գալ Ձեր խորհուրդը լսելու, քանի որ խանութներում չենք գտնում այն, ինչ ուզում ենք։ Ես ինձ շատ լավ եմ զգում այդ վստահությունից։ Հաճախ նույնիսկ կտորների ընտրությունը թողնում են քո հայեցողությանը։ Դա մի քիչ էլ հոգեբանական աշխատանք է։) Դիզայների պահանջարկ շատ կա, ուղղակի շատերը վախենում են դիմել՝ մտածելով, որ դա իրենց հասանելի չէ։

-Ցուցադրությունները Հայաստանում շատացել են, սակայն տեսնում ենք, որ դիզայներների ներկայացրած հավաքածուներում նոր մտքեր չկան, ներկայացված նմուշներն արդեն ցուցադրվել են դրսում՝ նորաձևության շաբաթներին։ Ըստ քեզ՝ Հայաստանում նորաձևությունը զարգացման ի՞նչ փուլում է։

-Դա գալիս է մեր երկրի ֆինանսական  վիճակից, իսկ նորաձևությունն ուղիղ կապ ունի ֆինանսի հետ։  Մոտ 3 տարի առաջ, երբ չունեի նորաձևության իմ տունը, էսքիզներ էի անում ու մտածում, որ միայն այդպես եմ ստեղծագործելու, սակայն երբ մտա բիզնեսի մեջ, հասկացա, որ պետք է ընդառաջ գնաս պահանջարկին։ Երևի շատերն են այդպես մտածում։ Պետք է շատ գումար ունենաս, որ գժական հավաքածու ստեղծես ու պատրաստ լինես, որ դա, գուցե, չվաճառվի։

-Վերջին շրջանում արվում են նախագծեր, որոնք ասպարեզ են բերում երիտասարդ դիզայներների։ Մրցակցության նոր դաշտ է ստեղծվում։ Նրանց՝ ոլորտում հայտնվելը որքանո՞վ է խթանում նորաձևության զարգացմանը։

-Իհարկե, շատ հաճելի է, որ նման նախագծեր են արվում, որովհետև որքան շատ լինեն դիզայներները, այնքան մեր ասպարեզն առաջ կգնա, ավելի հետաքրքիր կդառնա, որովհետև մարդիկ ընտրության հնարավորություն կունենան։ Եթե դիզայներները շատանան, մարդիկ ընտրության ավելի լայն ու մատչելի հնարավորություն կունենան։

-Աշուն-ձմեռ հավաքածուի հիմնական տենդենցները որո՞նք են։

-Ցանկացած մարդ պետք է ունենա իր ոճը, սակայն տեղյակ լինի տենդենցներից, նորաձև էլեմենտներ ներառի իր հագուկապի մեջ։ Անպայման չէ վերցնել բոլոր տենդենցները, կարող ես ընտրել այնպիսիք, որոնք համատատասխանում են քո ոճին։

Հայերի կողմից  շատ սիրված սպորտային և դասական հագուստի միքսը շարունակելու է մնալ նորաձևության մեջ։ Մենք սովորեցինք փախած, մեկը մյուսին չհամապատասխանող հագուստներ հագնել, օրինակ՝ երկար շրջազգեստները «բատինկաների» համադրությամբ։ «Միդի», «մաքսի» շրջազգեստներն են կրկին նորաձև։ Վուլգար, կարճ ու կիպ զգեստները նորաձև չեն։ Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ այդպես հագնվելով ավելի մոդայիկ են, սխալվում են։

Երկար, ուղիղ կտրվածքով վերարկուները, շրջազգեստի ծայրին հասնող բլուզներն են նորաձև ևս շարունակում են մնալ նորաձևության մեջ։

Lայն թևերով բլուզները, լայն փողկերով տաբատներն են շատ նորաձև։ Դա միակ դեպքն է, երբ բարձրակրունկների հետ է պետք համադրել։ պետք է հագնես։ Oversize-ն է նորաձև։

-Իսկ ի՞նչն է դուրս եկել նորաձևությունից։

-Նորաձևությունից դուրս են եկել «վալաններով» զգեստները, կիպ, գրկող տաբատները, կարճ կիսաշրջազգեստները։ Շատ շպարն էլ է նորաձևությունից դուրս։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Երուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Բենզինը կրկին թանկացել էՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՏեսանյութ ողբերգական դեպքիցՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Երեխան ընկել է իններորդ հարկի պատուհանից և մահացելՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանՊուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները