Երևան, 11.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս ընտրել ժամադրության զգեստը

ԼԱՅՖ

 

Shabat.am-ը գրում է.

Չե՞ս կողմնորոշվում՝ ինչ զգեստ ընտրել այդքան սպասված ժամադրության համար: Այդ հարցում քեզ կարող են օրինակ ծառայել հայտնի կանայք, որոնք, շնորհիվ հմուտ ոճաբանների, շատ լավ գիտեն՝ որ հագուստն է կատարյալ համապատասխանում իրենց կազմվածքին:

Գայթակղիչ կազմվածք 
Կերպար` Քելլի Բրուք

Քելլիին հաջողվում է իր ավազե ժամացույց հիշեցնող կազմվածքը մատուցել կատարյալ շահավետ կերպով: Նա պարբերաբար ճանաչվում է ամենասեքսուալ դերասանուհին թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց կողմից հավասարապես, բայց դա ամենևին չի նշանակում, որ Քելլին կարող է կրել ցանկացած հագուստ: Եթե դու զգայական ու հյութեղ արտաքին ունես, կարևոր է ընտրել հստակ ուրվագիծ ունեցող, բայց ոչ չափազանց ձիգ հագուստ: Արտահայտիչ գոտկատեղով զգեստը միայն կընդգծի քո բարեմասնությունները, այնպես որ մի՛ փորձիր թաքցնել արտաքինդ լայն, ընդարձակ հագուստների մեջ: Չէ՞ որ ինչքան էլ անտեսենք այդ ակնհայտ ճշմարտությունը, միևնույն է, տղամարդիկ շատ են սիրում գայթակղիչ կազմվածք:

Սպորտային կազմվածք 
Կերպար` Քեմերոն Դիաս

Եթե դու սպորտային կազմվածք ունես, վստահ ցուցադրի՛ր սլացիկ մարմինդ: Ի տարբերություն շատերի՝ դու կարող ես կրել առանց ուսակապի հագուստներ և համարձակ զգեստներ, ինչը չեն կարող իրենց թույլ տալ այլ արտաքինի տեր կանայք ու աղջիկներ: Դու մարմնիդ որևէ մասը թաքցնելու կարիք չունես, ուստի օգտվի՛ր այդ հնարավորությունից: Եթե մտավախություն կա, որ կազմվածքիդ պատճառով փոքր-ինչ տղայական տեսք ունես, ապա կրի՛ր խոշոր զարդեր, բարձր կրունկներ ու լայն գոտիներ` ավելի արտահայտիչ ուրվագիծ ստանալու համար:


Արտահայտիչ կուրծք կազմվածք 
Կերպար` Անջելինա Ջոլի

Արտահայտիչ կուրծքը միայն երջանկություն չէ: Այն ևս ունի իր բացասական կողմերը: Հարկավոր է կրել հատուկ բացվածքներով բլուզներ, որպեսզի այդ շքեղ բարեմասնությունը համապատասխան կերպով ներկայացվի և ոչ պատշաճ տպավորություն չստեղծի իր տիրուհու մասին: Օրինակ՝ թույլատրելի է ոչ շատ խոր՝ V-ձև բացվածքը, մինչդեռ փակ բլուզներից արժե խուսափել: Եվ, ամենակարևորը, հիշի՛ր ոսկե օրենքը` կա՛մ կուրծքը, կա՛մ ոտքերը: Երբեք ի ցույց մի՛ դիր երկուսը միաժամանակ: Չէ՞ որ պետք է տեղ թողնել նաև տղայի երևակայության համար:


Փոքր կուրծք կազմվածք 
Կերպար` Քիրա Նայթլի

Փորձի՛ր ուսակապերով զգեստներ, որոնք ծավալ կհաղորդեն մարմնիդ վերնամասին, և օգտվի՛ր կրծկալ չպահանջող նուրբ շապիկներ կրելու հնարավորությունից: Դու կարող ես ագնամ աչքի ընկնող բաց զգեստներ կրել առանց անհամեստ թվալու վտանգի: Արտահայտիչ զարդեր, հետաքրքիր դետալներով զգեստներ ընտրելով՝ դու կհասնես այն բանին, որ անգամ ոչ շատ մեծ կուրծք ունենալու դեպքում նրա հայացքը կգամվի մարմնիդ հենց այդ մասի վրա:


Փոքրամարմին կազմվածք 
Կերպար` Սառա-Ջեսիքա Փարքեր

Փոքրամարմին աղջիկները կարող են կրել գրեթե ցանկացած ոճի հագուստ, ուստի օգտվի՛ր այդ եզակի հնարավորությունից: Կարող ես կրել թե՛ միատոն, թե՛ նախշերով, թե՛ բարդ գործվածքներից կարված զգեստներ: Մի՛ կարծիր, թե ցածր հասակը թերություն է. այդ պակասը հեշտորեն կարելի է լրացնել բարձր կրունկների միջոցով: Երեք քառորդ թևքն ավելի երկար ցույց կտա մարմնիդ ստորին մասը, իսկ երկար, մինչև հատակը հասնող թույլ զգեստները քո կազմվածքով աղջիկներին, ընդհակառակը, խորհուրդ չեն տրվում: Շեշտի՛ր անուշիկ ու նրբագեղ ոճը և չե՛ս սխալվի:


Մարմնեղ կազմվածք 
Կերպար` Քելլի Օզբորն

Սև գույնը մարմնեղ աղջիկների լավագույն ընկերն է: Բարակ իրանի տպավորություն ստեղծելու համար հաստ գոտի կապի՛ր մարմնիդ ամենաբարակ մասին, ինչպես սիրում է անել Քելլին: Պահարանումդ կտրած թևքով հագուստներ ունեցիր` ձեռքերդ ավելի նուրբ դարձնելու համար, և բարձր կրունկներ, որոնք սլացիկություն կհաղորդեն կազմվածքիդ: Հատուկ ներքնազգեստը շատ կարևոր և օգտակար է նման կազմվածքի դեպքում: Այն, իհարկե, կարող է հրաշքներ գործել` մարմնիդ ուզածդ ուրվագիծը հաղորդելով: Բայց ճիշտ հակառակ ազդեցությունը կունենա, եթե ձեր անցկացրած հաճելի երեկոն շարունակություն ստանա:

 

 

 

Ռուսաստանը խեցգետնի արտահանումը հասցրել է ռեկորդային մակարդակի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին մեծածավալ աշխատանք կկատարվի Կարկուտը շուռ է տվել օրորոցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր կադրեր Երևան–Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածի հետևանքով տեղի ունեցած փլուզումից․ տեսանյութ Մենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար Մելոյան«Ռեալը» քննարկում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպաններ Ռուբեն Դիաշի և Մաթեուս Նունեսի ձեռքբերման հարցը 13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankTurkish Airlines-ի ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգից մեկնել է առանց ուղևորների մի մասի Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվшծից կամուրջ է փլnւզվել Ժողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների դասակարգման նոր աղյուսակը Հայհիդրոմետի տնօրենը գրում է Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբԳառնիում «Ford Mustang»-ը բախվել է «Opel»-ին․ «Ford»-ը գլխիվայր շրջվել է Մարտունիում կասեցվել է հացամթերքի արտադրամասի գործունեությունը Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԿարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Արցախցիների ինքնազբաղվածության խթանմանն ուղղված միջոցառումը կտարածվի ևս 200 շահառուի վրա Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանԵԱ. Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները Ռոսսելխոզնադզորը uահմանափակում է Հայաստանից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը Հյուսիսային Իռլանդիայում հակամիգրացիոն բողոքի ակցիաների երկրորդ գիշերն ավարտվել է բախումներով Թեհրանի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակումների հետևանքով երեք մարդ վիրավորվել է Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրում վերագործարկվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց ԱԱ-2026. առաջին տուրի հանդիպումների խաղացանկն ու ժամանակացույցը Վեց ամսով կարգելվի Հայաստանից ցորենի արտահանումը Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակվում է Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՀորմուզի նեղուցն ամբողջությամբ փակվում է ԱՄՆ-ն այս գիշեր շատ nւժգին hարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ ԳևորգյանՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը. Հայաստանը 107-րդ տեղում է Ալիկ Ալեքսանյան մեր պայքարի Ուժեղ ընկեր․ Նարեկ Կարապետյան Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե. Արեգա ՀովսեփյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները բազմաթիվ առավելություններով լուծում են Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, ո՛չ արդար էր, ո՛չ ժողովրդավարական. Արսեն ԳրիգորյանՀունիսի 10-ին սպա է մաhացել. նախաձեռնվել է քրեական վարույթ «Համահայկական ճակատ»-ը նախաձեռնել է ստորագրահավաք` Ազատության հրապարակում. քաղաքացիները ստորագրում են, որ դեմ են ընտրությունների արդյունքներինԻնքնակործանման տանող ճանապարհը սա է․ իմացիր ավելինՔաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրինԱյսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Հորդանանը հայտնել է Իրանի տարածքից արձակված 20 hրթիռի վնաuազերծման մասին 17.000 քվեաթերթիկ՝ 1%-ից ավել ձայներ, անվավեր են ճանաչվել․ աննախադեպ է․ Ավետիք ՉալաբյանՀայտնի են կանանց Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում