Երևանում քառյակի լույս աշխարհ գալուն նախորդել է եռյակի ծնունդը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնում սեպտեմբերի 2-ին Շիրակի մարզի Շիրակավան գյուղի բնակչուհի 28-ամյա Շուշանիկ Ասատրյանը լույս աշխարհ է բերել եռյակ` երեք արու զավակ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին բժշկական կենտրոնից, մոր և երեխաների առողջական վիճակը գնահատվում է նորմալ: Երեխաները ծնվել են բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ:
Շուշանիկ Ասատրյանն ունի ևս երեք երեխա:
«Արմենիա» Հանրապետական ԲԿ-ում սեպտեմբերի 3-ին` ժամը 11:00-ի սահմաններում, 26-ամյա Մարիամ Թունյանն էլ բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել քառյակ: Երեխաներից երկուսը տղա են, երկուսը` աղջիկ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



