Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է Տիգրան Ներսիսյանը այցելել քրեակատարողական հիմնարկ

ԼԱՅՖ

Երեկ «Շանթ» հեռուստաընկերությունը հեռուստադիտողի դատին հանձնեց նոր՝ բազմասերիանոց «Փոխնակ մայրը» հեռուստասերիալը, որի ռեժիսորները Արտյոմ Հարությունյանը և Հայկ Վարդանյանն են: Սերիալի հիմքում ընկած է սուրոգատ մոր թեման, բացի դա, ներկայացվում է երկու ընկերների մութ անցյալի պատմություն: Սցենարի հեղինակը Ռոման Մուշեղյանն է, իսկ համահեղինակը Էդուարդ Զորիկյանը:Life.panorama.am-ը զրուցել է սերիալի գլխավոր դերակատարներից մեկի՝ Տիգրան Ներսիսյանի հետ՝ նկարահանվելու առաջարկն ընդունելու, մարմնավորած կերպարի և այլ մանրամասների մասին:

«Հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը միանգամից ընդունեցի, քանի որ ներկայացված բոլոր հանգամանքները և պայմանները դրական էին»,- ասաց Տիգրան Ներսիսյանը՝ մանրամասնելով, թե, այնուամենայնիվ, առաջարկն ընդունելուց ինչին է առաջին հերթին ուշադրություն դարձրել.

«Բոլորը գիտեն, որ կան մի քանի կետեր, որոնց որ ես ուշադրություն եմ դարձնում: Այդ կետերից ինձ համար ամենաառաջնայինը սցենարն է: Երբ  հեռուստասերիալի գեղարվեստական ղեկավար Ռոման Մուշեղյանը ծանոթացրեց ինձ հեռուստասերիալի սցենարին, այն ինձ միանգամից գրավեց և ես հաճույքով համաձայնեցի: Սերիալում նկարահանվելու կարևոր կետերից մեկը նաև այն կերպարն էր, որին ես պետք է մարմնավորեի»,- հստակեցրեց Տիգրան Ներսիսյանը:

Անդրադառնալով իր կերպարին՝ դերասանը նշեց, որ հեռուստասերիալի ձևաչափում առաջին անգամ հանդես է գալիս բացասական կերպարով.

«Նշեմ, որ դեռ նման դերով չէի ներկայացել: Այս անգամ իմ կերպարն ավելի բացասական երանգներով է: Ընդհանրապես, իմ մարմնավորած կերպարը սկզբից մինչև վերջ իր ընթացքով հուզող է և տրամադրող: Նա մարդ է, ով հասել է իր կյանքում ամեն ինչի, բայց դա արել է` խախտելով բոլոր տեսակի մարդկային և կյանքի օրենքները: Նա դա արել է անցնելով ամեն ինչի վրայով և դեռ պատրաստ է անցնել` հասնելու համար իր առջև դրված նպատակին. ամեն գնով, ամեն քայլով հասնել իր նպատակին, սա է հենց իմ կերպարի նկարագրություններից մեկը: Նրա դեպքում կարծես թե աստվածայինը, խղճի հանգամանքը, բարությունը պարզապես բացակայում են: Նույնիսկ իր ապրած տարիների ընթացքում արած բացասական երևույթների համար նա խղճի խայթ չի զգում, չի մեղանչում և շարունակում է նույն կերպ առաջ շարժվել: Կարծում եմ, որ այսօր մարդկային նման օրինակներ շատ կան»,- նշեց Տիգրան Ներսիսյանը:

Չցանկանալով բացել ավել փակագծեր՝ դերասանը պատմեց, որ ըստ սցենարի՝  իր կերպարի համար շատ կարևոր հանդիպում է տեղի է ունենում քրեակատարողական հիմնարկում, որտեղ նա գնում է գործնական հանդիպման իր գործընկերոջ մոտ, ում հետ, սակայն, հետագայում լուրջ խնդիրներ է ունենում:

«Բացի գործնական այդ հանդիպումից, կերպարս ունենում է նաև մեկ այլ՝ շատ տհաճ հանդիպում՝ կապված իր անցյալի հետ»,- ավելացրեց պրն. Ներսիսյանը:

«Փոխնակ մայրը» հեռուստասերիալի հիմքում մարդկային պատմությունն է: Այստեղ արծարծվում է փոխնակ մոր թեման, որը որ, ինչպես նշում է դերասանը, ներկայումս շատ արդիական է.

«Թեմա, որն այսօր մտել է մեր հասարակության, մեր կենցաղի մեջ: Պետք է անկեղծ լինեմ և նշեմ, որ հենց այս թեման էլ ինձ հուզեց, ինչպես նաև սցենարում իմ ուշադրությունը գրավեց երկու ընկերների մութ պատմությունը»,- շարունակեց Տիգրան Ներսիսյանը:

Ըստ նրա խոսքերի՝ տվյալ հեռուստասերիալը մարդու, մարդկայինի, կյանքի մասին է, թե ինչպիսին պետք է լինի մարդն իր վայրիվերումներով, իր բացասական և դրական կողմերով:

Անդրադառնալով իր խաղընկերներին՝ Տիգրան Ներսիսյանը ուրախությամբ նշեց, որ նրանցից բոլորն էլ պրոֆեսիոնալ և իրենց գործին գիտակ մարդիկ են.

«Պետք է ասեմ, որ ինձ համար շատ կարևոր էր, թե ովքեր են լինելու իմ խաղընկերները, այն դերասանները, որոնց հետ ես պետք է ստեղծագործական այս պրոցեսն անցկացնեի: Ինձ համար շատ ուրախալի էր, որ նրանցից բոլորը պրոֆեսիոնալ մարդիկ էին, ովքեր արդեն երկար տարիներ իմ ընկերներն են: Նրանցից են, օրինակ, Հովակ Գալոյանը, Ելենա Բորիսենկոն, Անահիտ Քոչարյանը և այլն...»:

Իսկ թե առհասարակ որքանո ՞ վ է նա որպես դերասան կարևորում նախագծում հանդես եկող մյուս դերասանների մասնագիտական կրթությունը, Տիգրան Ներսիսյանը պատասխանեց.

«Իհարկե, ինձ համար այդ փաստը չափազանց կարևոր է, որովհետև դա մասնագիտության հարց է: Դերասանը պետք է պրոֆեսիոնալ լինի և բացի դա,երբ դու գիտես, որ դիմացինդ տաղանդավոր մարդ է, իր գործին տեղյակ մարդ է, դա ավելի է ոգևորում: Ուրախալի է նաև այն հանգամանքը, որ «Փոխնակ մայրը» սերիալում երիտասարդների աստղաբույլ կա, ինչը պակաս կարևոր չէ»:

Այն հարցին, թե ըստ իրեն՝ ո՞րն է տվյալ հեռուստասերիալի հաջողության գրավականը, Տիգրան Ներսիսյանը կրկին առաջ բերեց որակը.

«Ընդհանարապես, ոչ միայն սերիալի ձևաչափին, այլև նաև կինոյին, թատրոնին, առհասարակ, յուրաքանչյուր գործին պետք է մոտենալ ամենայն խստությամբ և լրջությամբ: Գիտեք, իմ խորին համոզմամբ, պետք չէ գնալ, այսպես ասած, ռեյտինգի հետևից: Դա պարտադիր պայման չէ, որովհետև հնարավոր է, որ այս կամ այն նախագիծը ունենա բարձր ռեյտինգ, բայց որակով զիջի: Հաջողության գրավականն առաջին հերթին պետք է լինի այն, որ ինչ եռանդով, տենչանքով, ուժով և աշխատասիրությամբ սկսել ես, այնպես էլ շարունակես և ավարտին հասցնես, որովհետև սերիալային գործունեությունը տևական աշխատանք է: Բնականաբար, նաև պետք է լինի որակ, գործին պրոֆեսիոնալ մոտեցում: Սա թիմային աշխատանք է, բոլորը` ռեժիսորը, սցենարիստը, դերասանները,  պետք է իրենց օղակներում աշխատեն, չթերանան»,- հավելեց դերասանը:

Խոսելով սերիալի ընթացքի մասին` Տիգրան Ներսիսյանը նշեց, որ որքանով ինքն է տեղյակ, այն երկարաժամկետ է, բայց դժվարացավ պատասխանել, թե կոնկրետ որքան ժամանակ այն կմնա հեռուստաէկրաններին.

«Սցենարի մի մեծ չափաբաժին արդեն պատրաստ է: Այս դեպքում ոգևորող է նաև այն հանգամանքը, որ դերասանները հնարավորություն ունեն ծանոթանալու իրենց դերերին, հնարավորություն ունեն տեղեկանալու, թե հետագայում ինչ զարգացում է ունենալու իրենց կերպարը: Դա ևս շատ կարևոր նախապայման է»,- Life.panorama.am-ի հետ իր խոսքը եզրափակեց դերասան Տիգրան Ներսիսյանը:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Նոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Բենզինը կրկին թանկացել էՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՏեսանյութ ողբերգական դեպքիցՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Երեխան ընկել է իններորդ հարկի պատուհանից և մահացելՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանՊուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը