Ավտովթար Աշտարակ քաղաքում․ բախվել են ՎԱԶ 21 099-ն ու բեռնատար Газель-ը․ կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshayn.com-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում բախվել են՝ Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 27-ամյա Գեղամ Ղազարյանի վարած ՎԱԶ 21 099 մակնիշի 35 AM 312 համարանիշի և Բյուրական գյուղի բնակիչ, 26-ամյա Վոլոդյա Գևորգյանի վարած բեռնատար Газель մակնիշի 074 US 21 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ․ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։
Շարունակությունը՝ այստեղ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



