Ուզբեկստանի նախագահի ավագ դուստրը չի մասնակցել հոր հուղարկավորությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳյուլնարա Քարիմովան` Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստրը, հնարավորություն չի ունեցել հրաժեշտ տալ իր հորը և ներկա չի եղել նրա հուղարկավորությանը, գրում է segodnya.ua-ն` fergananews.com-ին հղումով:
Արդեն ավելի քան 2 տարի նա գտնվում է տնային կալանքի տակ: Հրաժեշտի արարողությանը ներկա է եղել նախագահի այրին` Տատյանա Ակբարովան և կրտսեր դուստրը` Լոլան:
Ուրբաթ երեկոյան Ուզբեկստանի իշխանությունները հայտնել էին Քարիմովի մահվան մասին: Նա մահացել է սեպտեմբերի 2-ին, հուղարկավորվել սեպտեմբերի 3-ին:
Երկրում սեպտեմբերի 3-ին եռօրյա սուգ է հայտարարվել:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



