Տարբեր մշակույթներում նախապաշարմունքները
ԼԱՅՖ
Արևմուտքի կանանց շրջանում մինչև երեխայի ծնվելը նրա համար իրեր գնելը սովորական երևույթ է: Այլ է, սակայն, չինուհիների դեպքում: Չինաստանում համարվում է, որ «դատարկ» մանկասայլակը հաջողությունը խլում է:
Դժվար է ասել` որտեղից է Աֆղանստանում տարածում գտել այդ նախապաշարմունքը, սակայն շատերն այնտեղ 39 թիվը համարում են անիծված:
Ամերիկյան ճարտարապետության մեջ կան «վհուկի պատուհաններ»: Դրանք այն պատուհաններն են, որ տան ճակատային մասում են տեղավորված և 45 աստիճանով շրջված են այնպես, որ նրա մի կողմը տանիքին զուգահեռ է: Այդ պատուհանների անվանումը ծագել է այն հավատալիքից, թե վհուկները չեն կարող իրենց ցախավելով ներս մտնել թեքված պատուհաններից:
Լուսաբացին նախորդող պահը` առավոտյան ժամը 3-5-ը, Շվեդիայում համարվում է «գայլի ժամ»: Ըստ հավատալիքների` այդ ժամանակ գայլերը «դարանակալում են» մարդկանց տների առջև: Այդ լեգենդին հավատում են անգամ փոքրիկ շվեդական գյուղերում: Թեպետ, հնարավոր է, սա միայն աղմկոտ փոքրիկներին «լռեցնելու» ձև է:
Թռչող հոլանդացու լեգենդի մասին գիտեն բոլորը, կան նաև այնպիսիք, ովքեր սրբորեն հավատում են դրան: «Թռչող հոլանդացին»` լեգենդ է նավ-ուրվականի մասին, որ մոլորվել է օվկիանոսում` 17-րդ դարից: Նա չի կարողանում վերադառնալ նավահանգիստ. այդ պատճառով էլ դատապարտված է մշտական դեգերումների:
Բազմաթիվ ռումինացիներ հավատում են, որ եթե իրենց քիթը քոր է գալիս, ապա իրենց ինչ-որ մեկը ցանկանում է համբուրել: Թեպետ, հնարավոր է` դա հարբուխի նշան է:
Որևէ փաստաթղթով ամրագրված չէ, սակայն չգրված մի օրենքով` բազմաթիվ կորեացիներ հավատում են, որ փակ սենյակում` օդափոխիչը միացված քնելու դեպքում, կարելի է մահանալ: Այս լեգենդը լայնորեն տարածված է Հարավային Կորեայի քաղաքներում:



