Կադիրովը չեչեն օլիմպիականներին Mercedes ջիփեր է նվիրել
ՍՊՈՐՏՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը 6 չեչեն մարզիկի նվիրել է մեկական Mercedes ջիփ մեքենա, ինչի մասին նա գրել է Instagram-ի իր էջում:
Ինչպես նշում է meduza.io-ն, մեքենաները ստացել են Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին մասնակցած 4 մարզիկներ, ինչպես նաև 2 մարմնամարզիկ, ովքեր զրկվել են Բրազիլիա մեկնելու հնարավորությունից ազգային հավաքականի որակազրկման պատճառով:
Բացի դրանից՝ Կադիրովը բոլոր 6 մարզիկներին շնորհել է «Չեչնիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեդալներ:
«Մեր տղերքը լարված նախապատրաստվել էին Օլիմպիադային, բայց նրանց չհաջողվեց հասնել հաղթական պատվանդանին: Այնուհանդերձ, նրանք մեզ համար հաղթողներ են»,- նշել է Կադիրովը՝ հույս հայտնելով, որ «գլխավոր օլիմպիական նվաճումները դեռևս առջևում են»:

1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



