Եվրահանձնաժողովի նախագահը համբուրել է Չինաստանի Կոմկուսի ղեկավարին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը G20-ի առաջնորդների հանդիպման արարողության ժամանակ համբուրել է Չինաստանի Կոմկուսի ղեկավար Սի Ցզինպինին:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ արարողակարգի համաձայն, Չինաստանի ղեկավարը Հանչժոյի Միջազգային ցուցադրությունների կենտրոնում դիմավորել է պետությունների ղեկավարներին, սեղմել նրանց ձեռքը եւ լուսանկարվել: Սակայն Յունկերը, ձեռքսեղմումից բացի, զգուշորեն գրկել է Չինաստանի ղեկավարին եւ համբուրել նրա այտը:
Սա գագաթաժողովի մամուլի կենտրոնում լրագրողների բուռն քննարկումների առիթ է դարձել:
Հետեւելով Յունկերին՝ ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չի կրկնել գործընկերոջ արարքը եւ, ժպտալով, սեղմել է Սի Ցզինպինի ձեռքը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



