Կառավարությունում քննարկվում են բյուջեի ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակները
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ քննարկումը, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության, ՀՀ սփյուռքի, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի` պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



