Ճապոնիայում «Լայոնրոք» թայֆունը խլել է 16 մարդու կյանք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի հյուսիսային և հյուսիսարևելյան տարածաշրջաններին պատուհասած «Լայոնրոք» թայֆունի զոհերի թիվը հասել է 16-ի՝ տեղեկացնում է NHK հեռուստաալիքը:
Զոհերի մեծ մասը Իվատեի պրեֆեկտուրայից են, նրանցից 9-ը ապրել են Իվաիձումի քաղաքի ծերանոցում: Նրանց մարմինները փրկարարները հայտնաբերել են անցած չորեքշաբթի:
Շաբաթվա սկզբում Հոնսյու կղզու հյուսիս-արևելքում և Հոկայդո կղզու հյուսիսում թայֆունի պատճառով գետերը վարարել են և դուրս եկել հունից, փլուզվել են պատնեշներ: Հարյուրավոր տներ հոսանքազրկվել են, հետաձգվել են 100-ից ավելի չվերթներ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



