Լավրովն ու Քերրին քննարկել են Սիրիայում դրության կարգավորման հետագա քայլերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին միմյանց միջև բանակցություններում քննարկել են Սիրիայում տիրող դրության կարգավորման հարցը: Արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունեցել «G20»-ի գագաթաժողովի շրջանակներում Հանչժոու չինական քաղաքում: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը` հղում անելով ՌԴ ԱԳՆ կայքին:
«Սեպտեմբերի 4-ին Հանչժոու քաղաքում (Չինաստան) Ռուսաստանի ԱԳ նախարարը առանձին հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ»,-նշվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Հանդիպման շրջանակներում քննարկվել են հաշտության ռեժիմի ամրապնդման հետագա խնդիրները և ՌԴ-ԱՄՆ փոխգործակցությունը ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



