Ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքում հրդեհի հետ կապված 6 մարդ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիեւում «Ինտեր» հեռուստաալիքի շենքում տեղի ունեցած հրդեհի հետ կապված 6 մարդ է ձերբակալվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ինտեր» հեռուստաալիքի շենքում հրդեհ է բռնկվել: Հեռուստաալիքը վազող տողով հաղորդել էր, որ հրդեհել են կայանի լրատվական ծրագրի տաղավարը, իսկ տանիքին աշխատակիցներ են, որոնք չեն կարողացել ժամանակին տարհանվել:
Ականատեսների տեղեկություններով՝ խմբագրության նախասրահ ծխանռնակ են նետել, սակայն ոստիկանությունը դժվարանում է ասել, թե ինչից է առաջացել երկրորդ հարկի հրդեհը: Ձերբակալվածների ինքնությունը հաստատվում է:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



