Փարիզում ցույց է անցկացվել՝ ի պաշտպանություն չինական համայնքի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզում ցույց է անցկացվել՝ ի պաշտպանություն չինական համայնքի: Հավաքին առնվազն 13.5 հազար մարդ է մասնակցել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տասնյակ հազարավոր չինացիներ ծրագրում են դուրս գալ Փարիզի փողոցներ, որպեսզի ֆրանսիական իշխանություններին բողոք հայտնեն երկրի՝ ծագումով չինացի քաղաքացիների վրա հարձակումների եւ նրանց թալանելու պատճառով:
Օգոստոսի 21-ին շուրջ 2 հազար չինացիներ Փարիզում ցույց էին անցկացրել՝ պահանջելով բարելավել համայնքի անվտանգության հետ իրավիճակն այն բանից հետո, երբ օգոստոսի 7-ին անհայտ անձանց կողմից հարձակման եւ թալանվելու արդյունքում 49-ամյա չինացի էր զոհվել:
Երթն անցկացվել է «Անվտանգություն բոլորի համար» կարգախոսի ներքո:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



