Հալեպի փախստական հայ երեխաները... (ֆոտո)
ԼԱՅՖՀալեպի փախստական հայ երեխաները... Այս տպավորիչ արխիվային լուսանկարը արված է 1926 թվականին Հալեպի հայկական գաղթակայանում, ուր ապաստանել էին ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ փախստականները: Լուսանկարում հայ երեխաների շարքն է, և նրանցից յուրաքանչյուրի ձեռքին իր օրապահիկ հացն է:
Լուսանկարի հեղինակը դանիացի անձնվեր միսիոներուհի, Հալեպի հայ փախստականների հետ կապված հումանիտար աշխատանքները համակարգող Կարեն Եփփեի լեհ աշխատակից Լեոպոլդ Կաշչիկն է՝ նա Կարեն Եփփեի հանձնարարությամբ լուսանկարում էր Հալեպի հայկական գաղթակայանը: Նման լուսանկարները Կարեն Եփփեն կցում էր իր նամակներին՝ Սիրիայում և այլուր ապաստանած հայ գաղթականների համար մարդասիրական օգնություն և քաղաքական կազմակերպություններից նյութական աջակցություն ստանալու նպատակով:

Ռուբեն Շուխյան
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



