Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիկին այցելել է Ծիծեռնակաբերդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վրաստանի կառավարության ղեկավարը ծաղկեպսակ է դրել հուշարձանին, ծաղիկներ` անմար կրակի մոտ:
Գիորգի Կվիրիկաշվիլին շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և գրառում կատարել հուշամատյանում: Վրաստանի վարչապետը նաև եղևնի է տնկել Հիշատակի պուրակում:
Վրաստանի կառավարության ղեկավարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել սեպտեմբերի 5-ին: «Զվարթնոց» օդանավակայանում իր գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



