Պակիստանում գրեթե 60 դպրոցական է վիրավորվել երկրաշարժից հետո սկսված հրմշտոցի հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 57 դպրոցական Է տուժել Պակիստանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած 4,5 մագնիտուդով երկրաշարժի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Dawn.com պորտալը՝ վկայակոչելով Տարերային աղետների հետեւանքների վերացման տեղական վարչությունը (PMDA):
Ինչպես նշում Է աղբյուրը, երկրաշարժի ժամանակ երեխաները գտնվում Էին Հայբեր-Փահթունհվայի նահանգի դպրոցներից մեկի երրորդ հարկում: Նրանց համակած խուճապի հետեւանքով 57 մարդ վերքեր են ստացել:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Տեղական իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ նրանցից երեքի վիճակը բժիշկները գնահատում են՝ օրհասական:
ՌԻԱ Նովոստին հիշեցնում Է, որ Պակիստանը սեյսմիկ ակտիվության գոտի Է:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



