Բակո Սահակյանը ողջունել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի անցկացումն Արցախում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին՝ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը ողջունել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի անցկացումն Արցախում եւ ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու կարեւորագույն դերակատարությունն ազգային պետականության ստեղծման, կայացման եւ զորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման, հայ ազգային ինքնության եւ արժեքների պահպանման գործում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



