Սիրիական Տարտուս քաղաքում ահաբեկչությունների հետեւանքով զոհվածների մեջ հայեր չկան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի Տարտուս քաղաքում իրականացված ահաբեկչությունների հետեւանքով զոհվածների մեջ հայեր չկան: Այս մասին տեղեկացնում է «Արեւելք»-ը:
Հաղորդվում է, որ քաղաքն այժմ անցել է իր բնականոն ընթացքին: Պայթյունները որոտացել են քաղաքից բավականին հեռու գտնվող հիմնական մայրուղու` Արզունա կամրջի տակ:
Պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 40-ի, իսկ վիրավորները մոտ 50-ն են: Պայթյուններ են որոտացել նաեւ Հասաքեի, Դամասկոսի եւ Հոմսի որոշ հատվածներում: Տարտուսի պայթյունների համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



